Ղազախստանում հույները ազգային փոքրամասնություններից մեկն են։ Հիմնական զանգվածը բաղկացած է հիմնականում Պոնտոսի հույների ժառանգներից, որոնք 1944 թվականից մինչև 1950 թվականն ընկած ժամանակաշրջանում արտաքսվել են Ղրիմից, Կովկասից և Հարավային Ռուսաստանից[1]։

Պատմություն

խմբագրել

Մինչև 20-րդ դարի 40-ական թվականները Ղազախստանում փոքր Հունական Սփյուռք կար, այսպես, 1926 թվականին Ղազախստանում բնակվում էր ընդամենը 157 հույն[2]։ Հույների տեղահանումը Ղազախստան սկսվել է 1944 թվականի հունիսի 2-ին, երբ 5984 հույները արտաքսվեցին Ղրիմից[3]։ 1949 թվականի հունիսին, 1950 թվականի փետրվարին և 1950 թվականի հուլիսին հույները արտաքսվեցին Վրացական ԽՍՀ-ից, Հայկական ԽՍՀ-ից և Հյուսիսային Կովկասից[2][4]։ Տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 60 000 մարդ[3]։

Ներկայիս վիճակ

խմբագրել

ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ 1989 թվականին Ղազախստանում բնակվում էր 46 746 հույն[5], սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Ղազախստանից հույների արտագաղթն ավելացել է։ Արդեն 1999 թվականին Ղազախստանում բնակվել է 12 703 էթնիկ հույն[5]։ Ներկայումս Ղազախստանում կան 17 հունական համայնքներ, որոնցում կա 8 819 մարդ։ Ղրղզստանի հույների հետ նրանք ստեղծել են Ղազախստանի և Ղրղզստանի հունական համայնքների Ֆեդերացիա՝ «FILIA» (հունարեն՝ φιλία, что означает по-гречески Дружба)[6]։ Ֆեդերացիան հրատարակում է թերթ, կազմակերպում է բանահյուսական միջոցառումներ և օգնում է սովորել հունարեն և ծանոթացնում է հունական մշակույթին։

Բնակչություն

խմբագրել

Թվական % Թվաքանակ
1926 0.00 157
1939 0.02 1 374
1959 0.60 55 543
1970 0.31 39 241
1979 0.34 49 930
1989 0.28 46 746
1999[5] 0.08 12 703
2009[7] 0.06 8 846
2014[8] 0.05 8 819

Ծանոթագրություններ

խմբագրել

  1. Алишер Кожанов (18 Апреля 2014). «Г. Иорданиди: «Греки чтут казахское гостеприимство»». Свобода слова. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  2. 2,0 2,1 Центральный Государственный Архив Научно-Технической Документации. «Публикации » Центральный Государственный Архив Научно-Технической Документации». ntd.kz. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 J. Otto Pohl Ethnic Cleansing in the USSR, 1937-1949. — Greenwood Press, 1999. — 204 с. — ISBN 9780313309212
  4. Agtzidis, преследование Понтийских греков в СССР журнал исследований беженца, 1991, 4, с. 372-381 .
  5. 5,0 5,1 5,2 Назаров А.И. Личные имена греков Алматы: Материалы к справочнику личных имен народов Алматы. —Алматы: ЧП «Нам», 2003. — С. 36.
  6. «Ассоциация греческих обществ Казахстана и Киргизии «ФИЛИЯ»». www.greek.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  7. Агентство Республики Казахстан по статистике. Перепись 2009. Արխիվացված 2012-05-01 Wayback Machine (Национальный состав населения Արխիվացված 2011-05-11 Wayback Machine.rar)
  8. «Численность населения Республики Казахстан по отдельным этносам на начало 2014 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել