«Հույսի ութ օր» (ռուս.՝ «Восемь дней надежды»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Մուրատովը 1984 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում[2][3]։

Հույսի ութ օր
ռուս.՝ Восемь дней надежды
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1984
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Մուրատով
Սցենարի հեղինակԷդուարդ Վոլոդարսկի
ԴերակատարներՎալենտին Գաֆտ, Վադիմ Յակովլև, Նիկոլայ Կարաչենցով և Դմիտրի Խառատյան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն75 րոպե[1]

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Դոնբասի ածխահանքերից մեկում։ Հանքում փլուզում է տեղի ունենում և այնտեղ մնում են երկու հանքափորներ։ Նրանց հասնելու համար ընդամենը ութ օր կա, հակառակ դեպքում նրանք գոյատևելու հնարավորություն չունեն։ Հանքի տնօրենը որոշում է հասնել նրանց՝ օգտագործելով հանքահատ մուրճեր, բայց ոչ բոլորն են համաձայն տնօրենի հետ։

Դերերում

խմբագրել
  • Վալենտին ԳաֆտԻգոր Արտեմևիչ Բելոկոն, հանքի տնօրեն
  • Վադիմ Յակովլև – Յուրի Անդրեևիչ Սևիդով, հանքի փոխտնօրեն
  • Նիկոլայ ԿարաչենցովՌուսանով, պարտորգ
  • Դմիտրի ԽառատյանՎիկտոր, Բելոկոնի որդի
  • Նիկոլայ Ֆեդորցով – Օբուխով, հանքափորների բրիգադիր
  • Նիկոլայ Սեկտիմենկո – Կոլյա Զինչենկո, հանքափոր
  • Պյոտր Յուրչենկով ավագ – Ֆրոլկին, հանքափոր
  • Ալեքսեյ ԲուլդակովԿոստյա Գոլուբիցկի, հանքագործ
  • Իգոր Դոբրյակով – Զաբելիս, հանքափոր
  • Վիկտոր Տերեխով – Օբուխովի բրիգադի հանքագործ
  • Վալենտին Բուկին – Բելյանկին, գլխավոր բժիշկ
  • Ֆեոդոր Պանասենկո – Վասիլի Ստեպանովիչ Կլիկով, հանքագործ
  • Վլադիմիր Բարանով – Յուրկա Նիկոլաենկո, հանքափոր
  • Իվան Կրասկո-Սեմյոն Վասիլևիչ Կոնովալենկո, վարպետ
  • Նատալյա Աիտովա – Գալյա, Յուրկա Նիկոլաենկոյի հարսնացուն
  • Իգոր Յասուլի – Գորլենկո, մարզային հանձնաժողովի ներկայացուցիչ
  • Յուրի Գոնչարով – Սիդորենկո, հանքափոր
  • Ազամատ Բագիրով – Օբուխով, հանքագործ
  • Նիկոլայ Պրոտասենկո – Վասիլի Ստեպանովիչ Խրոմով, գլխավոր տնօրեն (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Վալենտինա Տիտովա – Նինա, Բելոկոնի կինը
  • Ալեքսանդրա ՅակովլևաԼյուսյա, Բելոկոնի քարտուղարը
  • Բորիս Առաքելովհանքագործ

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Էդուարդ Վոլոդարսկի
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Մուրատով
  • Օպերատոր՝ Բորիս Լիզնև
  • Նկարիչ՝ Բորիս Բուրմիստրով

Նկարահանումների վայրեր

խմբագրել
  • Ֆիլմը նկարահանվել է Գորլովկա քաղաքում՝ «Կոչեգարկա» առաջատար հանքահորում, նկարահանումներին մասնակցել են բանվորներ։
  • Գորլովկայում անցկացվել են ստորգետնյա նկարահանումներ և օգտագործվել է ընդհանուր քաղաքային ֆոնը՝ թռչնի թռիչքի բարձրությունից, «Գորլովկա» կայարանի երկաթուղային կամուրջը, Լենինի անվան մշակույթի տունը և «Կոչեգարկա» հանքի տարածքը։
  • Հանքի տարածքը, տնօրենի աշխատասենյակը և որոշ ստորգետնյա դրվագներ նկարահանվել են Դոնեցկում՝ Կալինին անվան հանքում։ Կադրում հայտնվում է նաև Դոնեցկի «ЮЖНИИГИПРОГАЗ» ինստիտուտը և Դոնեցկի Շախտյորսկայա հրապարակը։
  • Դոնեցկում նկարահանումների ժամանակ զանգվածային տեսարաններին մասնակցել են Կալինինի անվան հանքի թիվ 8 տեղամասի հանքափորները։
  • Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Դոնեցկում՝ «Դոնեցկ» կինոթատրոնում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել