Հունաստանի բանկ
Հունաստանի բանկ (հուն․՝ Τράπεζα της Ελλάδος Trapeza tis Ellados, abbreviated ΤτΕ), Հունաստանի կենտրոնական բանկն է։ Նրա շտաբակայանը տեղադրված է Աթենքում, Պանեպիստիմիու փողոցի վրա, բայց այն ունի տարբեր մասնաճյուղեր ամբողջ երկրով մեկ։ Այն հիմնադրվել է 1927 թվականին, իսկ նրա գործունեությունը պաշտոնապես սկսվել է 1928 թվականին։ Շենքը, որտեղ ներկայումս տեղակայված է շտաբակայանը, կառուցվել է տասը տարի անց` 1938 թվականին[6]։
Հունաստանի բանկ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Հիմնադրված է | դեկտեմբերի 7, 1927[1] |
Վայր | Աթենք, Հունաստան |
Երկիր | Հունաստան |
Տնօրեն | Yannis Stournaras?[2] |
Ընդհանուր ակտիվներ | 241 մլրդ € (հունվարի 31, 2022)[3] |
Հասույթ | 843 մլն € (2020)[4] |
Կայք | bankofgreece.gr(անգլ.) |
Մասնակից է | Network for Greening the Financial System?[5] |
Bank of Greece Վիքիպահեստում |
Հունաստանի բանկը Աթենքի ֆոնդային բորսայի ցանկում է։
Ներածություն
խմբագրելՀունաստանի բանկը, որը Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ է, Հունաստանի ազգային կենտրոնական բանկն է և հիմնադրվել է 1927 թվականի 3424/7 օրենքով։ Հունաստանի բանկի բաժնետոմսերը 1930 թվականի հունիսի 12-ից գրանցված են և գտնվում են են Աթենքի բորսայում։
Այն մասնակիորեն պետական պատկանող SAA բաժնետիրական ընկերություն է հատուկ արտոնություններով, հատուկ սահմանափակումներով և պարտականություններով[7]։ Այն չի կարող գործել որպես առևտրային բանկ և բաժնետոմսերի տոկոսը, որոնք կարող են լինել հունական պետական սեփականության տակ, չպետք է գերազանցի 35% -ը [սկզբից այդ սահմանը 10% էր[8])): Այն ունի ավելի քան 3000 աշխատակից։
Հունաստանի բանկի հիմնական խնդիրը Հունաստանի գնային կայունության ապահովումն է։ Այն նաև վերահսկում է մասնավոր բանկերը և գործում է որպես գանձապետ և ֆինանսական գործակալ Հունաստանի կառավարության համար։ 3867/2010 օրենքի ընդունումից հետո Հունաստանի բանկը պատասխանատու է նաև մասնավոր ապահովագրական ընկերությունների վերահսկման համար` 3229/2004 օրենքով միանալով Ապահովագրական ընկերությունների վերահսկողության կոմիտեի հետ։
Նրա եվրոյի թղթադրամների տպիչի նույնականացման կոդը Y- ն է[9]։
Հունաստանի բանկը վաճառում է նաև ոսկե սովերեններ։
Կառավարիչ
խմբագրելՀունաստանի բանկի գլխավոր պաշտոնյան կառավարիչն է (հուն․՝ διοικητής, Հունարեն արտասանություն՝ [ðiiciˈtis]), պետության կողմից նշանակված անձ[10]։
Հունաստանի բանկի կառավարիչների ցանկ
խմբագրելԿառավարիչ | Անցել է պաշտոնի | Թողել է պաշտոնը | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
Ալեքսանդրոս Դիոմիդիս | Ապրիլի 21, 1928 | Սեպտեմբերի 29, 1931 | Վարչապետ 1949–50 |
Էմանուիլ Ցուդերոս | Հոկտեմբերի 31, 1931 | Օգոստոսի 13, 1935 | Առաջին շրջան |
Էմանուիլ Ցուդերոս | Մարտի 20, 1936 | Հուլիսի 10, 1939 | Երկրորդ շրջան; վարչապետ 1941–44 (աքսորում) |
Իոանիս Դրոսոպուլոս | Հուլիսի 10, 1939 | Հուլիսի 28, 1939 | |
Կիրիակոս Վարվարես | Օգոստոսի 4, 1939 | Փետրվարի 2, 1946 | |
Քսենոֆոն Զոլոտաս | Հոկտեմբերի 12, 1944 | Հունվարի 8, 1945 | Առաջին շրջան; համակառավարիչ |
Գեորգիոս Մանձավինոս | Փետրվարի 11, 1946 | Փետրվարի 2, 1955 | |
Քսենոֆոն Զոլոտաս | Փետրվարի 5, 1955 | Օգոստոսի 7, 1967 | Երկրորդ շրջան |
Դիմիտրիոս Գալանիս | Օգոստոսի 7, 1967 | Մայիսի 4, 1973 | |
Կոնստանտինիոս Պապագիանիս | Մայիսի 7, 1973 | Օգոստոսի 9, 1974 | |
Պանագիս Պապալիգուրաս | Օգոստոսի 9, 1974 | Հոկտեմբերի 24, 1974 | |
Քսենոֆոն Զոլոտաս | Նոյեմբերի 26, 1974 | Նոյեմբերի 3, 1981 | Երրորդ շրջան; վարչապետ 1989–90 |
Գերասիմոս Արսենիս | Նոյեմբերի 3, 1981 | Փետրվարի 20, 1984 | |
Դիմիտրիոս Չալիկիաս | Փետրվարի 20, 1984 | Փետրվարի 20, 1992 | |
Էֆթիմիոս Քրիստոդուլու | Փետրվարի 20, 1992 | Դեկտեմբերի 1, 1993 | |
Իոանիս Բուտոս | Դեկտեմբերի 1, 1993 | Հոկտեմբերի 26, 1994 | |
Լուկաս Պապադեմոս | Հոկտեմբերի 26, 1994 | Հունիսի 14, 2002 | վարչապետ 2011–12 |
Նիկոլաոս Գարգանաս | Հունիսի 14, 2002 | Հունիսի 14, 2008 | Հունաստանի ֆինանսական աուդիտ, 2004 |
Գեորգիոս Պրովոպոուլոս | Հունիսի 20, 2008 | Հունիսի 20, 2014 | Հունաստանի պարտքի ճգնաժամ; Եվրոպայի պարտքի ճգնաժամ |
Յանիս Ստուրնարաս | հունիսի 20, 2014 | Գործող | Հունաստանի պարտքի ճգնաժամ; Եվրոպայի պարտքի ճգնաժամ |
Տես նաև
խմբագրելՀիմնական.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.bankofgreece.gr/trapeza/nomiko-plaisio/katastatiko
- ↑ https://www.bankofgreece.gr/RelatedDocuments/Governors25102019.pdf
- ↑ https://www.bankofgreece.gr/Publications/financialstat202201.pdf
- ↑ https://www.bankofgreece.gr/Publications/Summary_Annrep2020.pdf
- ↑ https://www.ngfs.net/en/about-us/membership
- ↑ «Bank of Greece (en) - Contemporary Monuments Database». National Hellenic Research Foundation. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Bank of Greece articles of association, Edition Θ, 2000 Chapter Χ, «ΕΡΓΑΣΙΑΙ ΤΗΣ ΤΡΑΠΕΖΗΣ ΚΑΙ ΜΕΣΑ ΝΟΜΙΣΜΑΤΙΚΗΣ ΠΟΛΙΤΙΚΗΣ» (Retrieved 31/03/2011)
- ↑ Bank of Greece articles of association, Edition Α, 1928, Part ΙΙ, Article 8, «ΚΕΦΑΛΑΙΟ ΚΑΙ ΑΠΟΘΕΜΑΤΙΚΑ» (retrieved 11/11/2016).
- ↑ «Euro FAQ». The Euro Information Website. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Governors of the Bank of Greece
[1] Hellenic Parliament June 2015 Page 22