Հունգարա-սերբական հարաբերություններ
Հունգարա-սերբական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբդերություններ Հունգարիայի և Սերբիայի միջև։ Երկրների միջև պետական սահմանի երկարությունը կազմում է 164 կմ[1]։
Հունգարիա |
Սերբիա |
Պատմություն
խմբագրել1940 թվականի դեկտեմբերի 12-ին Հունգարիան ստորագրեց Հարավսլավիայի հետ հավերժական բարեկամության մասին պայմանագիրը, սակայն հետո մասնակցեց այդ երկիր Առանցքի երկրների ներխուժմանը, ինչը դարձավ Հունգարիայի վարչապետ Պալ Տելեկիի ինքնասպանության պատճառը[2]։ Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը ելույթ է ունեցել Սերբիայի ժողովրդական Սկուպշչինայի առջև[3], որտեղ պաշտոնական ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սերբերի ցեղասպանությանը հունգարացիների մասնակցության համար, այդ թվում՝ Նովի Սադի կոտորածի համար[4]։ Իր հերթին, 2014 թվականին Սերբիայի Հանրապետության ժողովրդական սկուպշչինան ուժը կորցրած է ճանաչել հունգարացի ժողովրդի հավաքական մեղքի մասին Հարավսլավիայի օրենքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների համար[5]։
Առևտուր
խմբագրելԱռևտրային հարաբերությունները կարևոր դեր են խաղում տնտեսության մեջ երկու երկրների համար։ 2015 թվականին Սերբիան եղել է Հունգարիայի ապրանքների արտահանման 18-րդ ամենակարևոր առևտրային գործընկերը և ներմուծման 26-րդ գործընկերը[6]։
Դիվանագիտական ներկայացուցչություններ
խմբագրել- Հունգարիան դեսպանատուն ունի Բելգրադում[7] և գլխավոր հյուպատոսություն Սուբոտիցայում[8]
- Սերբիան ունի դեսպանատուն Բուդապեշտում և գլխավոր հյուպատոսություն Սեգեդում[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The World Factbook — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Horthy, Miklós; Andrew L. Simon (Original Text Copyright 1957,). «The Annotated Memoirs of Admiral Milklós Horthy, Regent of Hungary». Ilona Bowden. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Historical reconciliation between Hungary and Serbia(չաշխատող հղում)
- ↑ «Hungary's president apologizes to Serbia for WW2 crimes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Big Step Forward In Hungarian-Serbian Reconciliation». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «MKIK Gazdaság- és Vállalkozáskutató Intézet» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Embassy of Hungary in Belgrade». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «General Consulate of Hungary in Subotica». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Embassy of Serbia in Budapest