Հոքյումա Աբասալի ղիզի Ղուրբանովա (ադրբ.՝ Hökümə Abbasəli qızı Qurbanova, մայիսի 29 (հունիսի 11), 1913, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 2, 1988(1988-11-02), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1965 թ.)։

Հոքյումա Ղուրբանովա
ադրբ.՝ Hökümə Qurbanova
Ծնվել էմայիսի 29 (հունիսի 11), 1913
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 2, 1988(1988-11-02) (75 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԱդրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն
Ամուսին(ներ)Ալեքսեր Ալեքպերով և Նուսրաթ Ֆաթուլաև
Երեխա(ներ)Վաֆա Ֆաթուլաև
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Կենսագրություն

խմբագրել

Հոքյումա Ղուրբանովան ծնվել է 1913 թվականի մայիսի 29-ին Բաքվում։

1931 թվականին ավարտել է Բաքվի պետական տեխնիկումը։ 1931-1932 թվականներին սովորել է Բաքվի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանում։

Դերասանական գործունեությունն սկսել է 1933 թվականին «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում։ 1938 թվականից աշխատել է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնում։ Խաղացել է քնարական, հերոսական, ողբերգական, կենցաղային և կատակերգական դերեր՝ Շիրին (Վուրղունի «Ֆարհադ և Շիրին»), Ռեյհան (Հուսեյնի «Ջավանշիր»), Խումար, Սուդաբա (Զավիդի «Շեյխ Սանան», «Սիյավուշ»), Սոլմազ (Զաբարլիի «Հրո հարս»), Սևինջ (Ղուրբանովաի «Առանց քեզ»), Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Խանումա (Ցագարելիի «Խանումա), Սերեբրյակովա (Չեխովի «Քեռի Վանյա»), Կլեոպատրա (Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա»), Մարի Թյուդոր (Հյուգոյի «Մարի Թյուդոր»), ժաննա դ’Արկ (Շիլլերի «Օռլեանի կույսը»)։ Նկարահանվել է «Մի ընտանիք» (1943 թ.), «Ես պետք է պարեմ» (1963 թ.) և այլ կինոնկարներում։

Ադրբեջանական ԽՍՀՄ կինոմատոգրաֆիստների միության անդամ է[2], Ադրբեջանական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 7-8 գումարման պատգամավոր։

Մահացել է 1988 թվականի նոյեմբերի 2-ին Բաքվում։ Թաղված է Բաքվում՝ Պատվո հուղարկավորության պուրակում[3]։

Ընտանիք

խմբագրել
  • Առաջին ամուսինը - Ալեսկեր Ալեքպերով (1910-1963 թթ.), թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1961 թ.)
    • Դուստրը - Նաիլյա
  • Երկրորդ ամուսինը - Նուսրատ Ֆաթուլաև, ձևավորող
    • Դուստրը - Վաֆա Ֆաթուլաև, դերասանուհի

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1943 թ.)
  • Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1960 թ.)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ.)
  • Ադրբեջանական ԽՍՀ Մ․ Ֆ․ Ախունդովի անվան պետական մրցանակ (1965 թ.)
  • Լենինի շքանշան (1959 թ., Մոսկվայում ադրբեջանական մշակույթի տասնօրյակի կապակցությամբ)
  • «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշան (1973)
  • «Պատվո շքանշան» (1949 թ., թատրոնի 75-ամյակի կապակցությամբ)
  • Մեդալներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Курбанова Окума Аббас кызы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Курбанова, Экюма Абас Али кызы — RuData.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Курбанова Окума Аббас кызы (1913-1988)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոքյումա Ղուրբանովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 27