Հո Շի Մին (վիետնամերեն՝ 胡志明, ծնված որպես Նույեն Շին Կուն [Nguyễn Sinh Cung] մայիսի 19, 1890(1890-05-19)[1][2][3][…], Kim Liên, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին - սեպտեմբերի 2, 1969(1969-09-02)[2][3][4][…], Հանոյ, Հյուսիսային Վիետնամ), վիետնամցի մարքսիստ-լենիստական քաղաքական գործիչ, հեղափոխական, Վիետնամի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) կոմունիստական կուսակցության նախագահ, Հյուսիսային Վիետնամի վարչապետ (1945-1955) և նախագահ (1945-1969)։

Հո Շի Մին
վիետ․՝ Hồ Chí Minh
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1890(1890-05-19)[1][2][3][…]
ԾննդավայրKim Liên, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին
Մահացել էսեպտեմբերի 2, 1969(1969-09-02)[2][3][4][…] (79 տարեկան)
Մահվան վայրՀանոյ, Հյուսիսային Վիետնամ
ԳերեզմանHo Chi Minh Mausoleum
Քաղաքացիություն Հյուսիսային Վիետնամ և  Ֆրանսիական Հնդկաչին
Մայրենի լեզուվիետնամերեն
ԿրոնVietnamese folk religion?
ԿրթությունԻ․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան և Քուոք Հոք, Օժտված երեխաների Հյու ավագ դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Nguyễn Sinh Sắc?, մայր՝ Hoàng Thị Loan?
Զբաղեցրած պաշտոններՎիետնամի նախագահ
ԿուսակցությունՎիետնամի կոմունիստական կուսակցություն, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն, Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին և Indochinese Communist Party?
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան[5] Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Ոսկե Աստղ շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Ho Chi Minh Վիքիպահեստում

1911 թվականից հեռացել է Վիետնամից։ 1912-1916 թվականներին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանսիական և անգլիական նավերի վրա։ Բնակվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում (1916-1919 թվականներին), իսկ 1919 թվականից՝ Ֆրանսիայում։ 1920 թվականին մասնակցել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության Տուրի համագումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և մտել դրա շարքերը։ Մասնակցել է նաև Կոմինտերնի հինգերորդ (1924) և յոթերորդ (1935) համագումարներին։ 1925 թվականին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը։ 1930 թվականին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին Հնդկաչինի կոմունիստական կուսակցության մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, 1929 թվականին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի։ 1934-1938 թվականներին սովորել է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, աշխատել Մոսկվայում։ 1941 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ նրա ղեկավարությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և Կայսերական Ճապոնիայի։ 1941 թվականին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ։ 1945 թվականի Օգոստոսյան հեղափոխության հաղթանակից հետո Մինն ընտրվել է ՎԴՀ ժամանակավոր կառավարության նախագահ, 1946 թվականի մարտից՝ ՎԴՀ նախագահ։ Կուսակցության համագումարում (1951), որտեղ Հնդկաչինի կոմունիստական կուսակցությունը անվանափոխվեց Վիետնամի աշխատավորների կուսակցության (1976 թվականից՝ Վիետնամի կոմունիստական 2-րդ կուսակցություն), ընտրվեց կուսակցության նախագահ, միաժամանակ (1956-1960)՝ գլխավոր քարտուղար։ 1955 թվականից եղել է Վիետնամի հայրենասիրական ճակատի պատվավոր նախագահ։

Քաղաքական գործունեությունից զատ, եղել է նաև գրող-հրապարակախոս, բանաստեղծ և լրագրող։ Ստեղծագործել է ֆրանսերեն, չինարեն և վիետնամերեն լեզուներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lacouture J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հո Շի Մին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 545