Հռադամիստ (օպերա)
երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Հռադամիստ» (իտալ.՝ Radamisto (HWV 12), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Նիկոլա Ֆրանչեսկո Հայմի՝ հիմնված Դոմենիկո Լալլիի L'amor tirannico, o Zenobia և Մաթեո Նորիսի Zenobia լիբրետտոների վրա։ Առաջնախաղը կայացել է 1720 թ. ապրիլի 27-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's Theatre)՝ մեծ հաջողությամբ դիմանալով 10 ներկայացման։ 1720 թ բեմադրվել է օպերայի վերամշակված տարբերակը։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել |
Լիբրետտոյի հեղինակ | Նիկոլա Ֆրանչեսկո Հաիմ |
Սյուժեի աղբյուր | Դոմենիկո Լալլի. «L'amor tirannico, o Zenobia», Մաթեո Նորիս. «Zenobia» լիբրետտոներ |
Առաջնախաղի տարեթիվ | ապրիլի 27, 1720 |
Առաջնախաղի վայր | Լոնդոն |
Կատալոգի համար | HWV 12a և HWV 12b |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Radamisto Վիքիպահեստում |
Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը և այսօր էլ երբեմն բեմադրվում է եվրոպական և հատկապես գերմանական թատրոններում։
Օպերայի սյուժեն վերցված է մ.թ. I դարի Հայոց պատմությունից` հիմնվում է Հռադամիզդի կողմից իր կնոջ` Զենոբիային սպանելու փորձի և փրկության պատմության վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռադամիստ (օպերա)» հոդվածին։ |