Հռիփսիմե Ավետիսյան (1960, Տանձուտ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ և գրող։

Հռիփսիմե Ավետիսյան
Ծնվել է1960
ԾննդավայրՏանձուտ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Պարգևներ
ԶավակներՄեկ որդի, երկու դուստր

Ծնվել է 1960 թվականին Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում։ 1977 թվականին, միջնակարգ դպրոցին զուգահեռ, ավարտել է նաև Երևանի պետական համալսարանին կից` «Յու. Ֆուչիկի» անվան պատանի լրագրողների դպրոցը։ Ստեղծագործել և տպագրվել է դպրոցական տարիներից, բազմիցս թղթակցել մանկապատանեկան թերթերին և ամսագրերին, համագործակցել տարբեր խմբագրությունների հետ, տպագրվել է` «Ավանգարդ», «Արմավիր», «Գրական թերթ», «Հայրենականչ» և այլ թերթերում։ Ինչպես նաև բանաստեղծություններով և հոդվածներով տպագրվել է` «Պիոներ» ամսագրում, «Նորք» հանդեսում, «Հայաստան» պարբերականում և այլն... 1987 թվականին ավարտել է Երևանի պետական ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը։ 2005 թվականին՝ Աբովյանի Լ. Օրբելու անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 2007 թվականին՝ Երևանի Հյուսիսային Համալսարանի «Մանկավարժություն և տարրական ուսուցում» ֆակուլտետը։ Հռիփսիմե Ավետիսյանը 1986 թվականից մինչև օրս աշխատում է Տանձուտի միջնակարգ դպրոցում, միաժամանակ` Արմավիր քաղաքի «Նոյ Հայաստան» հեռուստաընկերությունում, որտեղ խմբագրում և վարում է գրական «Լուսե ժամեր» հեռուստահաղորդումը։

Ստեղծագործություններ

խմբագրել

1999 թվականին լույս է տեսել բանաստեղծուհու առաջին ժողովածուն` «Արցունքի ծաղիկներ» վերնագրով։ 2001 թվականին՝ «Սեր և արարում», 2011 թվականին՝ «Հոգու արահետներ»-ը։ Արդեն պատրաստ է տպագրության` «Քարամատյան» փաստագրական գիրքը, նվիրված հայ խաչքարագործության վարպետ Ռ. Նալբանդյանին։ Հռիփսիմե Ավետիսյանը ասմունքող է և հաղորդավար, վարում է մարզային մեծածավալ միջոցառումներ։ 2005 թվականից Արմավիր և էջմիածին քաղաքներում անցկացնում է ասմունքի ուսուցողական դասընթացներ։ Բանաստեղծուհու աշխատանքները միշտ էլ գնահատվել են մարզի ղեկավարության, ինչպես նաև կառավարության կողմից։

Պարգևներ

խմբագրել

Բազմաթիվ պատվոգրերից բացի 2013 թվականին նա պարգևատրվել է Հայաստանի Մշակույթի նախարարության` «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով և պատվոգրով, «Երախտագիտության մեդալ» կառավարական պարգևով։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Հռիփսիմե Ավետիսյանը 2001 թվականից ներգրավված է Արմավիրի «Կանանց խորհուրդ» հասարակական կազմակերպությունում, որպես նախագահության անդամ և ղեկավարում է Այգեշատ համայնքի կանանց խորհուրդը։ Նա հասարակական ակտիվ գործիչ է` հանդես է գալիս բարեգործական տարբեր ծրագրերով։

Աղբյուրներ

խմբագրել

«Անցյալը չի լռում» - Երևան Ասողիկ հրատարակչություն 2017 թվական Գիրք 3, էջ 156