Հռոդոս (քաղաք)
Հռոդոս (հուն․՝ Ρόδος), Հունաստանի Դոդեկանես կղզիների գլխավոր քաղաքը և նավահանգիստը (Դոդեկանես նոմոս)։ Գտնվում է Հռոդոս կղզու վրա, Եգեյան ծովի ափին։ 2011 թվականին բնակչության թիվը կազմում էր 49,541 մարդ[1]։ Առևտրային և զբոսաշրջային կենտրոն է։ Քաղաքում գործում են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնորսությունը։
Քաղաք | ||
---|---|---|
Հռոդոս | ||
հուն․՝ Ρόδος | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Rodos Municipality? և Commune of Rodos? | |
Մակերես | 19,481 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Կլիմայի տեսակ | միջերկրածովյան | |
Բնակչություն | 49,541 մարդ (2011) | |
Խտություն | 2,500 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +30 22410 | |
Փոստային ինդեքս | 851 00 | |
Փոստային դասիչ | 85100 | |
Ավտոմոբիլային կոդ | KX, PK, PO | |
Պաշտոնական կայք | rhodes.gr | |
| ||
Քաղաքում է գտնվել Հռոդոսի կոթողը՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Այժմ զբոսաշրջիկներին գրավում է Համաշխարհային ժառանգության հուշարձաններից մեկը՝ Հռոդոսի ամրոցը, որը հիմնադրվել է Միջին դարերում որպես հիվանդախնամների միաբանության ասպետական կարգի շտաբ կայան։
Պատմություն
խմբագրելԱնտիկ Հռոդոս
խմբագրելԱնտիկ Հռոդոսը հիմնադրվել է մ.թ.ա. 408 թվականին՝ կղզու երեք քաղաք-պետությունների (Կամիրա, Յալիսյա և Լինդա) մեկ միասնական քաղաք հիմնելու ընդհանուր որոշման համաձայն[2]։
Քաղաքի համար վայր է ընտրվել կղզու ամենահյուսիսային մասը, որտեղից հնարավոր կլիներ վերահսկել նավերը, որոնք նավարկում են Եգեյան ծովի արևելյան հատվածում։
Բյուզանդական Հռոդոս
խմբագրելԲյուզանդական ժամանակաշրջանում (մ.թ. 4-րդ դար-1309 թվական) Հռոդոս քաղաքն եղել է Կիվիրեոտի թեմի մայրաքաղաքը։ Քաղաքը համարվում էր կարևոր ծովային և ռազմական բազա և ուղղափառ միտրոպոլիտի նստավայրը։
515 թվականի երկրաշարժի ժամանակ քաղաքը զգալիորեն ավերվել է, ինչից հետո սկսեց զբաղեցնել ավելի փոքր տարածք, քան անտիկ ժամանակներում։
Նոր քաղաք
խմբագրելՆոր քաղաքն ի հայտ է եկել 1522 թվականի Հռոդոսի գրավումից հետո բնակիչների ամրոցի պատերից դուրս գտնվող տարածքում վերաբնակվելու արդյունքում։ Սակայն հիմնական կառույցները և վերակառուցողական աշխատանքները հիմնականում վերաբերում են իտալական օկուպացիայի ժամանակաշրջանին (քաղաքի գլխավոր նախագիծը կազմել և 1926 թվականին իրականացրել է ճարտարապետ Ֆլորեստանո դի Ֆաուստոն)։ Նույն ժամանակ իտալացիները քաղաքը զարդարել են նեոգոթիկ և վենետիկյան ոճի կառույցներով, որոնցից շատերը պահպանվել են մինչ օրս։
Բնակչություն
խմբագրելՏարեթիվ | Բնակչություն | Փոփոխություններ +/- |
---|---|---|
1951 | 24 280 | |
1961 | 28 119 | +3839 |
1971 | 33 100 | +4981 |
1981 | 41 425 | +8325 |
1991 | 43 558 | +2133 |
2001 | 53 709 | +10 151 |
2009 | 67 700 | +13 991 |
Կլիմա
խմբագրելՀռոդոսի կլիման միջերկրածովյան է, օդի միջին ջերմաստիճանը կազմում է 18-20 °С, մեղմ ձմեռներով և հով ամառներով, ինչը պայմանավորված է հյուսիսարևելյան քամիներով, արևոտ օրերի մեծ քանակությամբ (տարեկան մոտ 300 օր) և բարձր խոնավությամբ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Հռոդոս | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 20 | 21 | 27 | 27 | 32 | 35 | 38 | 37 | 35 | 32 | 28 | 21 | 38 |
միջին առավելագույնը (°C) | 14 | 14 | 16 | 19 | 23 | 27 | 29 | 29 | 27 | 23 | 19 | 16 | 21 |
միջին ջերմաստիճանը (°C) | 12 | 12 | 13 | 16 | 20 | 22 | 23 | 26 | 26 | 24 | 21 | 16 | 19 |
միջին նվազագույնը (°C) | 9 | 9 | 11 | 13 | 16 | 20 | 22 | 23 | 21 | 18 | 13 | 11 | 16 |
բացարձակ նվազագույնը (°C) | −3 | 0 | −2 | 1 | 7 | 10 | 12 | 17 | 16 | 13 | 11 | 2 | −3 |
տեղումների քանակը (մմ) | 147,8 | 117,7 | 75,3 | 24,0 | 14,0 | 2,9 | 0,1 | 0,1 | 7,1 | 64,3 | 88,4 | 145,3 | 687 |
Աղբյուր՝ Weatherbase и Weather.gov.hk |
Միջազգային հարաբերություններ
խմբագրելՀյուպատոսություններ
խմբագրելՕտարերկրյա պետությունների հյուպատոսությունները Հռոդոս քաղաքում[3].
- Ավստրիա
- Բելգիա
- Դանիա
- Ֆինլանդիա
- Ֆրանսիա
- Գերմանիա
- Հունգարիա
- Իտալիա
- Նիդերլանդներ
- Իսպանիա
- Շվեդիա
- Թուրքիա
- Միացյալ Թագավորություն
Քույր-քաղաքներ
խմբագրելՀռոդոս քաղաքն ունի 13 քույր-քաղաքներ՝
Պատկերասրահ
խմբագրել-
Անտիկ թատրոն՝ Հռոդոսի միջնաբերդը]
-
Աֆրոդիտեի տաճարի ավերակները, մ.թ.ա. մոտ 3-րդ դար
-
Լաոկոոն և և նրա որդիները, Մեծ Մագիստրոսի դղյակը
-
Հողմաղացներ
-
Բրոնզե եղնիկը նավահանգստում
-
Սուրբ Նիկոլայի ամրոց
-
Ֆրանցիսկ Ասսիզեցու արձանը միջնադարյան քաղաքում
-
Գլխավոր փոստային բաժանմունք
-
Հին փողոց
-
Պիտարուդիա՝ ավանդական ուտեստ Հռոդոսից և Դոդեկանեսից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Απογραφή Πληθυσμού - Κατοικιών 2011. ΜΟΝΙΜΟΣ Πληθυσμός" (in Greek). Hellenic Statistical Authority
- ↑ «History of Rhodes: Classical Period». Municipality of Rhodes. www.rhodes.gr. 2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Tourists Information: Foreign States Consulates». Municipality of Rhodes. www.rhodes.gr. 2006. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Limassol Twinned Cities». Limassol (Lemesos) Municipality. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- City of Rhodes website
- Prefecture website
- Region website Արխիվացված 2008-11-08 Wayback Machine
- Rhodes Free Directory website Արխիվացված 2013-11-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոդոս (քաղաք)» հոդվածին։ |