Հրանտ Ադոնց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադոնց (այլ կիրառումներ)
Հրանտ Տիգրանի Ադոնց (սեպտեմբերի 15, 1914[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24, 1987[2][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ էներգետիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982, թղթակից անդամ՝ 1963 թվականից)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)[3]։
Հրանտ Ադոնց | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1914[1][2] Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | ապրիլի 24, 1987[2][2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | էներգետիկ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ[1], Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ[1] և ՀԱՊՀ |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1940)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1956) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում։ 1940 թվականին ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը։ 1956-1959 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբարատորիայի տնօրեն, 1959-1961 թվականներին` էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն, 1961-1963 թվականներին` էներգետիկայի ինստիտւտիտի տնօրեն։ 1963-1978 թվականներին եղել է էներգետիկայի հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1978-1982 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրակայանների, համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ։ 1982-1984 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության ֆիզտեխնիկական և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
Ադոնցը մշակել է էլեկտրահամակարգերի բարդ անհամաչափ ռեժիմների տեսությունն ու հաշվարկի մեթոդներ, էներգահամակարգերի բեռնվածքների հանգույցների ինքնագործարկման հաշվարկի մեթոդների, բազմաբևեռաշղթայի հարաչափերի ու ռեժիմների տեսության հիմունքները[4]։ Ադոնցի ղեկավարությամբ ստեղծվել է նոր ավտոմատացված անալոգային հաշվողական մեքենա, որը ներդրված է Չիտաէներգո, Կիրգիզէներգո, Սոլդովէներգո և այլ էներգահամակարգերում։ Նրա ղեկավարությամբ կատարվել են նաև հետազոտություններ միջհամակարգային էլեկտրահաղորդումների զարգացման, միացյալ էներգահամակարգերի ստատիկ ու դինամիկ կայունության, էլեկտրահաղորդման գծերի ավտոմատ կրկնակի միացման ռեժիմների բնագավառում, և արդյունքներն արմատավորվել են հայկական, անդրկովկասյան և այլ էներգահամակարգերում[5]։
Երկեր
խմբագրել- Многополюсник, Е., 1965 ;
- Расчеты установившегося, оптимального и несимметричного режимов электрической системы, Е., 1984[6] ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 31.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Հրանտ Ադոնց». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 76)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ադոնց» հոդվածին։ |