Հրանտ Ալյանաք
Հրանտ Հովսեփի Ալյանաք (Ալյանաքյան, 1880[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբեր 1938, Փարիզ, Ֆրանսիա[1][2]), Պոլսից գաղթած և Փարիզում հանգրվանած XIX դարի հայ նկարիչ։
Հրանտ Ալյանաք արմտ. հայ.՝ Հրանդ Ալեանաք | |
---|---|
Ծնվել է | 1880[1][2] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբեր 1938 |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Հրանտ Ալյանաք Վիքիդարանում | |
Hrand Alyanak Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀրանտ Ալյանաքը ծնվել է 1880 թվականին Կ. Պոլսում։ Նախնական կրթություն ստացել է քաղաքի հայկական դպրոցում, որտեղ էլ սկսել է նվիրվել նկարչությանը։ Նախակրթական դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Պոլսի նկարչական վարժարան։ Ենթադրում է, որ նա այդ վարժարանում սովորել է 1893-1895 թվականներին, որովհետև Սուլթան Համիդի կազմակերպած կոտորածներից փախչելու համար հեռանում է Պոլսից։ Ապա մի քանի տարի ապրել է Կովկասում, հետո՝ Բուլղարիայում։ 1896 թվականին հեռացել է Թուրքիայից, անցել Բուլղարիա, ապա՝ Անդրկովկաս։ Ստեղծագործական առաջին քայլերն արել է Թիֆլիսում և Բաքվում։
1905 թվականին մեկնում է Փարիզ՝ ուսումը շարունակելու։ Սակայն բարձրագույն կրթության մասին որևէ տեղեկություն հայտնի չէ։ Ալյանաքն ավելի շատ զբաղվել է ինքնակրթությամբ։ Քսանհինգ տարի ապրել է Փարիզում։ Այդ ժամանակ ընդունվել է «Անկախ նկարիչների ընկերության» անդամ, մասնակցել ցուցահանդեսների։ Մահացել 1938 թվականին։
Ստեղծագործություններ
խմբագրելԱլյանաքի ստեղծագործությունները բազմաժանր են՝ բնանկար, դիմանկար, կենցաղային ժանրեր։ Նա ռեալիստական դպրոցի հետևորդ է և կապված է XIX դարի եվրոպական, ռուսական ու հայկական ընդհանուր հոսանքին։ Ոճով նման է ավելի շատ հայկական արվեստին՝ Հ. Շամշինյանի, Գ. Գաբրիելյանի, Խ. Տեր-Մինասյանի Վ. Սուրենյանի կենցաղային ժանրի ստեղծագործություններին[3]։
Մեծ ազդեցություն են թողել իր կյանքի անցյալի հիշողությունները։ Նա տրամադրությամբ ղեկավարվող նկարիչ էր։ Նրա բնանկարները ներկայացնում են Պոլսի և Փարիզի շրջակայքի բնության տեսարանները։ Հայտնի կտավներից են «Կես գիշեր», «Լճակի վրա», «Ցոլքեր», «Գարնանային ժպիտ»։ Գաղթականներին նվիրված մի ամբողջ շարք է նվիրել՝ «Գաղթականներ» անունով, ինչպես նաև «Փախստականները Հայաստանից» կտավը։
Մամուլում հանդես է եկել հրապարակումներով։ Օգտագործել է Ա., Հ. Ալ., Հր. Ալ., Հր. Ալյանաք, Հ., Հ. Ա., Հր., Հր. Ա., Հրանտ, Հրանտ-Վահե, Հրասպետ, Տ. ծածկանունները[4]։
Պետական պարգևներ
խմբագրել1925 թվականին ֆրանսիական կառավարությունը Հրանտ Ալյանաքին պարգևատրել է «Palmas Academique» արծաթե մեդալով, 1927 թվականին «Palmas Academique» ոսկե մեդալով, «Հանրային կրթության սպա» տիտղոսով։
Գրականություն
խմբագրել- La France et l'Arménie à travers l'art et l'histoire / auteur(s) : Frédéric MACLER - esquisse par Frédéric Macler. Année :1917
- Jump up ^ Kurkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire 1600-1923. İstanbul: Matüsalem Publications.
- Jump up ^ Stepanian, Karnig (1973). Կենսագրական բառարան. Biographical Dictionariy. (in Armenian). Yerevan: Soviet Writers. p. 54.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Դ, Երևան, 1987 թ.։
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ալյանաք» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ալյանաք» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 183)։ |