Հրանտ Բաղալյան
Հրանտ Գալուստի Բաղալյան (1927, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության անդամ։
Հրանտ Բաղալյան | |
---|---|
Ծնվել է | 1927 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1951) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Գործունեություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[1]։ Ղեկավարել է համամիութենական «Կուրորտնախիծ» ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։ 1982-1984 թվականներին ղեկավարել է «Երևան-նախագիծ» ինստիտուտը։ Կատարած հիմնական աշխատանքներն են՝ կապի տուն Ուլան-Բատորում, միջազգային հեռախոսակայններ Ալմաթիում, Կույբիշևում, Ստուպինոյում, Ֆրեզնոյում և այլուր, պիոներական ճամբար Մոսկվայի շրջանում, Երևանում՝ բնակելի տներ Ձերժինսկու և Տպագրիչների փողոցներում, «Հայկոմունալնախագիծ» ինստիտուտը և այլ հաստատություններ, Մասիսում՝ հիվանդանոց-պոլիկլինիկա, դեղատուն և այլ շինություններ, Արզականում՝ «Պոլիվինիլացետատ» գործարանի պրոֆիլակտորիում, Ջերմուկում՝ առողջարան, Գյումրիում՝ հրուշակեղենի գործարան և զբոսայգի, Նորադուզում՝ ձկնորսների հանրակացարան, Էջմիածնում՝ զբոսայգի, մարզադաշտի վերակառուցում և այլ աշխատանքներ[1]։