Հրանտ Գալիկյան

հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, Հնչակյան կուսակցության անդամ, լրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Ավետիսի Գալիկյան (մարտի 5, 1889(1889-03-05), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 18, 1938(1938-05-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, Հնչակյան կուսակցության անդամ, լրագրող։ Պրոֆեսոր (1936): ՍԴՀԿ անդամ (1908-19221915 թվականի Վանի ինքնապաշտպանությունը ղեկավարող զինվորական մարմնի անդամներից։ ԵՊՀ հիմնադիրներից։

Հրանտ Գալիկյան
Ծնվել էմարտի 5, 1889(1889-03-05)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1938(1938-05-18)[1] (49 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Հայաստան և  Հայկական ԽՍՀ
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունիրավաբան, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

Հրանտ Գալիկյանը ծնվել է 1889 թվականի մարտի 5-ին Վանում։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում։ 1908-1912 թվականներին սովորել է Կոստանդնուպոլիսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ որոշ ժամանակ արևմտահայ գրող և հասարակական գործիչ Գրիգոր Զոհրապի հետ և նրա ղեկավարությամբ մասնակցել է դատական մի շարք գործերի քննության, ձեռք բերել իրավաբանական փորձ և հմտություն։ Այնուհետև Վանում և Կովկասում աշխատել է որպես իրավագետխորհրդական և միաժամանակ աչքի ընկել որպես հմուտ լրագրող։

Մտնելով Վանի պաշտպանության զինվորական մարմնի մեջ (անդամներ Արամ Մանուկյան, Արմենակ Եկարյան, Գաբրիել Սեմիրջյան, Կայծակ Առաքել, Բուլղարացի Գրիգոր (Կյոզյան), Հրանտ Գալիկյան, Փանոս Թերլեմեզյան)՝ կարևոր դեր է կատարել 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ժամանակ[2]։ 1908-1922 թվականներին Գալիկյանը եղել է հնչակյան կուսակցության անդամ։ Մասնակցել է արևմտահայերի առաջին համագումարի (1917) կազմակերպմանը, ընդգրկվել ստեղծված գործադիր մարմնի կազմում։ 1919 թվականին Կ. Պոլսում խմբագրել է «Երկիր» օրաթերթը։ 1922-1938 թվականներին խորհրդային Հայաստանի արդարադատության մարմիններում վարել է տարբեր պաշտոններ, եղել արդարադատության ժողկոմատի դատական բարձրագույն վերահսկողության բաժնի վարիչ (1922-1923), գլխավոր դատարանի անդամ և նախագահի տեղակալ (1923-1925), գերագույն դատարանի քաղաքացիական վճռաբեկ կոլեգիայի նախագահ և նախագահի տեղակալ (1926-1930), այնուհետև` ՀԽՍՀ դատախազի տեղակալ` քաղաքացիական գործերի գծով։ 1924 թվականին Գալիկյանը դասախոսական աշխատանքի է հրավիրվել ԵՊՀ իրավատնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև նշանակվել է համալսարանի տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչ և վարել քաղաքացիական իրավունքի, տնտեսական իրավունքի դասընթացները։ 1934-1936 թվականներին եղել է իրավագիտության ֆակուլտետի դեկան։ ԵՊՀ հիմնադիրներից (1936 թվականից՝ պրոֆեսոր)։ Իրավունքի վերաբերյալ մի շարք մենագրությունների հեղինակ է[3]։

1937 թվականին Ստալինի ցուցումով Գալիկյանին ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար և, որպես «ժողովրդի թշնամի», գնդակահարել 1938 թվականի մայիսի 18-ին[4]։ Արդարացվել է հետմահու[5]։

  • Խորհրդային դատարան։ Գալիկյան Հրանտ Ավետիսի, Երևան, Պետհրատ, 1926[6]։
  • Կանանց աշխատանքի պաշտպանությունը, Երևան, 1930[7]։
  • Ժառանգական իրավունքի մասին, Երևան, 1931։
  • Հասարակական դատարաններ։ Գալիկյան Հրանտ Ավետիսի, Երևան, Պետհրատ, 1933[8]։
  • Հանրային սեփականության պահպանությունը։ Գնունի Գալիկյան, Հրանտ Ավետիսի, [խմբ.], Թերզիբաշյան Վահրամ Վահանի, [խմբ.], Երևան, Կուսհրատ, 1933[9]։
  • Ամուսնություն և ընտանիքի իրավունք, Երևան, 1933[10]։
  • Հանրային-սոցիալիստական-սեփականության պաշտպանությունը։ Գալիկյան Հրանտ Ավետիսի, Երևան, Կուսհրատ, 1934[11]։
  • Պրոլետարական դիկտատուրան և խորհրդային դատարանը։ Գալիկյան Հրանտ Ավետիսի, Երևան, Դատապաշտպանների կոլեկտիվ, 1934[12]։
  • Ժողովրդական ատենակալներ։ Թորոսյան Լ. [կազմ.], Գալիկյան Հրանտ Ավետիսի, [խմբ.], ՀՍԽՀ արդարադատության ժողկոմատ, Երևան, Պետհրատ, 1934[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=2770
  2. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  3. «Գալիկյան Հրանտ | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  4. «Zarkfoundation - Հրանտ Գալիկյան». zarkfoundation.com.
  5. «ՀՐԱՆՏ ԱՎԵՏԻՍԻ ԳԱԼԻԿՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  6. Գալիկյան, Հրանտ Ավետիսի (1926). Խորհրդային դատարան. Իրավաբանական սերիա. Յերեվան: Պետհրատ.
  7. Գալիկյան, Հրանտ Ավետիսի (1930). Կանանց աշխատանքի պաշտպանությունը. Բանվորական գրադարան. Յերեվան: Պետհրատ.
  8. Գալիկյան, Հրանտ Ավետիսի (1933). Հասարակական դատարաններ. Յերևան: Պետհրատ.
  9. Գնունի, Խ (1933). Գալիկյան, Հրանտ Ավետիսի; Թերզիբաշյան, Վահրամ Վահանի (eds.). Հանրային սեփականության պահպանությունը. Յերևան: Կուսհրատ.
  10. Գալիկյան, Հրանտ Ավետիսի (1933). Ամուսնության յև ընտանիքի իրավունք. Երևան: Կուսհրատ.
  11. Գալիկյան, Հրանտ Ավետիսի (1934). Հանրային - սոցիալիստական - սեփականության պաշտպանությունը. Յերևան: Կուսհրատ.
  12. Գալիկյան, Հրանտ Ավետիսի (1934). Պրոլետարական դիկտատուրան յեվ խորհրդային դատարանը. Յերեվան: Դատապաշտպանների կոլեկտիվ.
  13. Թորոսյան, Լ; Գալիկյան, Հրանտ Ավետիսի; ՀՍԽՀ արդարադատության ժողկոմատ, eds. (1934). Ժողովրդական ատենակալներ. Յերեվան: Պետհրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Գալիկյան» հոդվածին։