Հրանտ Էլչյան
Հրանտ Լորիսի էլչյան (հունվարի 1, 1950, Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ[1], Հայաստանի նկարիչների միության անդամ[2]։
Հրանտ Էլչյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1950 (75 տարեկան) |
Ծննդավայր | Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1975) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1970) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՀրանտ Էլչյանը ծնվել է 1950 թվականին։ 1967 թվականին ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1967- 1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ընդունվել և 1975 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը։ 1967-1975 թվականներին համատեղել է ուսումը Երևանի Գեղարվեստի ստուդիայում։ 1975-1996 թվականները եղել է ուսուցիչ Կապանի թիվ 6 դպրոցում։ 1986 թվականին ստացել է ավագ ուսուցչի որակավորում։ 2002 թվականից Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս է։
1991 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Փոքր պատմվածքներ է տպագրել մամուլում՝ «Դառը ճշմարտություն» խորագրով[3]։
1991-1993 թվականներին կամավոր է եղել Գեղանուշ գյուղի պաշտպանության ջոկատում։
Ցուցահանդեսներ
խմբագրել1973 թվականին Կուրսկ քաղաքի հաղթանակի 30-ամյա միջոցառումների շրջանակներում ցուցադրումներ է ունեցել Կուրսկ, Լիպեցկ, Օրյոլ, Բելգորոդ քաղաքներում, Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանում, մասնակցել է Հայաստանի նկարիչների միության հոբելյանական և թեմատիկ ցուցահանդեսներին, Ստեփանակերտում ցուցադրումներ է ունեցել ԼՂՀ անկախության 15-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Ցուցահանդեսներ է ունեցել նաև Կապան քաղաքում։
Աշխատություններ
խմբագրել- «Շիկահողը լեռների գրկում»
- «Փողոց հին Կապանում»
- «Վահանավանքը լեռների գրկում»[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մասնագիտական կողմնորոշում
- ↑ «Сюник — Художники». syunik.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Դառը ճշմարտություն. Գեղանուշ, 1993թ. | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Կապանի արվեստի պետական քոլեջի արխիվ
- Գեղանկարիչ Հրանտ Էլչյանին նվիրված միջոցառում Կապանում Արխիվացված 2017-10-29 Wayback Machine