Հրանտ Մանվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Լևոնի Մանվելյան (փետրվարի 3 (16), 1907[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1995, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ռեժիսոր և դերասան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։
![]() | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3 (16), 1907[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 14, 1995 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1953)[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռեժիսոր և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1953 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1931-1963 թվականներին աշխատել է Գյումրիի, Կիրովականի, Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում։ 1963 թվականից աշխատել է Արտաշատի շրջանային թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Շմազա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Արթուր («Բոռը», ըստ Վոյնիչի), բեմադրություններից (շուրջ 250)՝ Մ. Գորկու «Վերջինները», Գոգոլի «Ռևիզորը», Վոյնիչի «Բոռը»։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հրանտ Մանվելյան Արխիվացված 2016-03-24 Wayback Machine
- Հրանտ Մանվելյան Արխիվացված 2016-03-12 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։ |