Հրաչիկ Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչիկ Սարգսի Ավագյան (մայիսի 22, 1930, Պառավաքար - մարտի 18, 2016), հայ երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1990)։
Հրաչիկ Սարգսի Ավագյան | |
---|---|
Ծնվել է | 1930, մայիսի 22 |
Ծննդավայր | Պառավաքար, Տավուշի մարզ |
Մահացել է | մարտի 18, 2016 (85 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1954) |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | երկրաբան |
Կենսագրություն
խմբագրել1949-1954 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետում, ստացել է ճարտարագետ-երկրաբանի որակավորում «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտությամբ։ 1994 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, «Բնօգտագործման և բնապահպանության» բաժնի վարիչ, 1980-2004 թվականներին եղել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչության երկրաբանահետախուզական տրեստի Ազատեկի արշավախմբի պետ, նույն տրեստի բաժնի վարիչ, 1954-1992 թվականներին` Հայաստանի Հանրապետության վարչության համամիութենական տնտեսագիտական միության նախագահի տեղակալ։ 1976-1980 թվականներին աշխատել է Հայաստանի Երկրաբանական Վարչության արշավախմբում՝ որպես երկրաբան Հանքավանի երկրաբանահետախուզական պարտիայում (1954-1956 ), Ղազմայի արշավախմբի գլխավոր ինժեներ՝ տեխնիկական ղեկավար (1956-1959), Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական պարտիայի պետ (1960-1963), Արևիսի ոսկու հանքավայրի հետախուզական պարտիայի պետ (1964), Սիսիանի երկրաբանական արշավախմբի պետ (1965-1970), Ալժիրի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության խորհրդային երկրաբան մասնագետների խմբի ղեկավար (1970-1971), Հայաստանի բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ (1972-1975), Իջևանի քարածխի հանքաերևակման հետախուզական արշավախմբի գլխավոր երկրաբան (1975-1977)[1]։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են ՀՀ հանքային պաշարների երկրաբանությանը և տեղաբաշխման խնդիրներին։ Հայտնաբերել և հետախուզել է Սարիգյուղի բենթոնիտային կավերի, Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրերը[2]։
Երկեր
խմբագրել- Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները։ Ե., 2002։
- Հայաստանի հանքահումքային ռեսուրսները։ Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն», 2004 թվական, 431 էջ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ավագյան Հրաչիկ Սարգսի, ՀՀ ԳԱԱ, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հայաստանի հանքահումքային ռեսուրսները