Հրշեջ տեխնիկա, մարդկանց փրկելու, նյութական արժեքները և բնական հարստությունները հրդեհից պաշտպանելու տեխնիկական միջոց։ Հրշեջ տեխնիկայի հիմնական միջոցները հրշեջ մեքենաներն են (հրշեջ ավտոմոբիլներ, գնացքներ, նավեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ)։ Հրշեջ տեխնիկային են պատկանում նաև հրշիջման, հրշեջ ազդանշանման ստացիոնար տեղակայանքները, կրակմարիչները և հրդեհի վայրը հրշիջման միջոցների տեղափոխման սարքավորումը։ Հրշեջ տեխնիկա ստեղծելու փորձերը վերաբերում են վաղ անցյալին։

Շվեդիայում օգտագործվող «Scania P360» մակնիշի հրշեջ մեքենա

Դեռևս մ. թ. ա. հույն գյուտարար, մեխանիկ Կտեսիբիոսը կառուցել է մի մեքենա, որը ըստ հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիոսի նկարագրի, ունակ էր «ջուրը վեր նետելու»։ Այդ մեքենան ուներ մխոցավոր երկգլանանի պոմպի բոլոր կոնստրուկտիվ տարրերը։ Սակայն Կտեսիբիոսի գյուտը մոռացվեց, և միայն XVI դ. Աուքսբուրգում (Գերմանիա) անվանի վարպետ Անտոն Պլատները կառուցեց ձեռքի նույնատիպ հրշեջ պոմպ, որի օգնությամբ ջրաշիթը կարելի էր հասցնել այդ մեքենայից 6—8 մ հեռավորության։ 1672 թվականին Ամստերդամում հոլանդացի Ցան վան դեր Հեյդեն պատրաստեց դուրս նետվող փողրակով պոմպ, որը երկար ժամանակ օգտագործվում էր որպես հրշիջման հիմնական միջոց։ Հրշիջման ջրթափ խողովակները Ռուսաստանում սկսեցին կիրառվել առաջին անգամ XVII դարում։ Շոգեմեքենայի գյուտից հետո, 1829 թվականին, Լոնդոնում պատրաստվեց հրդեհի մարման տեղակայանք, որի պոմպերը շարժման մեջ էին դրվում շոգիով։ 1892 թվականին Գերմանիայում ստեղծվեց մեխանիկական հրշեջ պոմպ ունեցող ավտոմոբիլ, իսկ 1907 թվականին ի հայտ եկավ ավտոմոբիլին մոնտաժված առաջին հրշեջ սանդուղքը։ Երկար ժամանակ կրակմարիչ հիմնական միջոցը ջուրն էր, որի կիրառումը որոշ դեպքերում անհրաժեշտ արդյունք չէր տալիս (օրինակ, այրվող յուղերը, նավթը մարելու դեպքում)։ XX դ. սկզբում Բաքվի գիմնազիայի ուսուցիչ Լորանն առաջարկեց մարման նոր միջոց՝ քիմիական փրփուր, որն առաջանում էր կրակմարիչում։

Տեսակներ

խմբագրել

Սովորական հրշեջ մեքենա

խմբագրել

Ստանդարտ հրշեջ մեքենան տեղափոխում է հրշեջներին դեպքի վայր, փոխանցում է այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են հրշեջներին խափանման մեծ մասի դեպքերի համար և կարող է ապահովել հրդեհի մարման համար սահմանափակ ջրի պաշար[1][2][3]: Հրշեջ մեքենան տեղափոխում է միջոցներ, որոնք տարբերվում են բազմաթիվ գործոններից կախված, որոնցից են ստորաբաժանման չափը և հրշեջների առջև կանգնած տիպիկ իրավիճակները[4][5]: Օրինակ, այն ստորաբաժանումները, որոնք գտնվում են մոտ մեծ ջրային ավազաններին կամ գետերին, ամենայն հավանականությամբ, կունենան ջրային փրկարարական որոշ սարքավորումներ: Ստանդարտ միջոցները, որոնք գրեթե բոլոր հրշեջ մեքենաներում ներառում են, սանդուղաներ, հիդրավլիկ փրկարարական միջոցներ (հաճախ անվանվող փրկարարական ջիլեր), լուսարձակներ, հրդեհական խողովակներ, հրդեհաշիջիչ միջոցներ, ինքնառեգուլացվող շնչառական սարքեր և տերմալի զննման կեմերաներ[6]:

Կայնապտիկ հրշեջ մեքենա

խմբագրել

Լեսային հրդեհների մարման համար նախատեսված հրշեջ մեքենան մասնագիտացված հրշեջ մեքենա է, որը կարող է ծանր անցանելի տեղանքներում շարժվել և լեսային հրդեհներ մարմանել[7][8][9]: Լեսային հրդեհների մարման համար նախատեսված հրշեջ մեքենան ավելի փոքր է ստանդարտ հրշեջ մեքենաներից և ունի բարձր ճանապարհային հիմք: Այդ մեքենան ոխում է մասնակցելու դժվարանցանելի պայմանների դեպքերի, որտեղ այլ տրասպորտային միջոցներ չեն կարող հասնել: Շատ լեսային հրդեհների մարման հրշեջ մեքենաներ կայուն հիմնական տեղանքը անցնելու համար ունեն ամբողջական շարժակազմ[10]: Նրանցից ոմանք կարող են ջուրը պոմպել շարժվելու ընթացքում (ի տարբերությամբ որոշ ստանդարտ շարժիչների, որոնք պետք է ցնցված լինեն ջուրը պոմպելու համար), ինչը հնարավորություն է տալիս «շարժական պայքար» անել լեսային հրդեհների դեմ՝ նվազեցնելու համար նրանց տարածման արագությունը:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «What is a Heavy Rescue Fire Truck For?». www.prettymotors.com. Վերցված է 2024-11-28-ին.
  2. «Importance of Fire Fighting Truck». avsgroup.in. Վերցված է 2024-11-28-ին.
  3. «How Much Does A Fire Truck Cost?». sconfire.com. Վերցված է 2024-11-28-ին.
  4. «How Much Do Fire Trucks Weigh?». www.southwestjournal.com. Վերցված է 2024-11-28-ին.
  5. «10 Different Types of Fire Trucks». autocareaids.com. Վերցված է 2024-11-28-ին.
  6. «What is a Fire Engine?». www.wikimotors.org. Վերցված է 2024-11-28-ին.
  7. «Vehicle for fighting forest fires». www.freepatentsonline.com. Վերցված է 2024-11-28-ին.
  8. «Wildland Fire Truck Types: Exploring Essential Wildland Apparatus». firetrucks.com. Վերցված է 2024-11-28-ին.
  9. «Forest fire fighting crews and equipment». www.waldwissen.net. Վերցված է 2024-11-28-ին.
  10. «Wildland Fire Engines». www.nps.gov. Վերցված է 2024-11-28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 632