Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ, կազմակերպման առաջին քայլերը կատարվել են 1915 թվականի օգոստոսին Ժնևում՝ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի որոշմամբ (հիմնադիր տնօրեն՝ Արտաշես Վանարյան (Հացագործյան) 1890-1930 թթ.)։
Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Վայր | Երևան |
Հասցե | Մհեր Մկրտչյան փողոց 12/1, Երևան |
Հիմնադրվել է | 1946 |
Տնօրեն | Անուշ Ամսեյան |
Կայք | arfd.info/hy/?p=569 |
Պատմություն
խմբագրել1930-ական թթ. սկզբին թանգարանը Ժնևից տեղափոխվել է Փարիզ, որտեղ գործել է մինչև 2006 թվականը, այնուհետև փոխադրվել է Երևան, և 2007 թվականի հուլիսի 7-ին բացվել է թանգարանի առաջին ցուցասրահը, որի ցուցադրությունը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությանը։
Ցուցադրություն
խմբագրելՀՅԴ պատմության թանգարանում ցուցադրվում են կուսակցության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, յուրօրինակ ազգային ու պատմական արժեքներ։ Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է երկու սրահներից, որտեղ ներկայացված են Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը լուսաբանող վավերագրեր։ Ցուցանմուշների շարքում են Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչներ Ալեքսանդր Խատիսյանի, Համազասպ Օհանջանյանի, Սիմոն Վրացյանի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Անդրանիկ Օզանյանի և այլոց անձնական իրերը, փաստաթղթերը, լուսանկարները։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մհեր Մկրտչյան փողոցի 12/1 հասցեում
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան թանգարան հիմնադրամ» հոդվածին։ |