Ձանձրացողները
«Ձանձրացողները » (ֆր.՝ Les Fâcheux), Մոլիերի առաջին կատակերգական բալետը, բաղկացած երեք ակտրից, գրված 1661 թվականի օգոստոսին։ Նախաբանը գրել է Պոլ Պելիսոնը։ Առաջին անգամ ներկայացվել է 1661 թվականի օգոստոսի 17-ին Վո- լե- Վիկոնթում, Ժան Բատիստ Լյուլլիի և Պեր Բոշանի երաժշտությամբ, Ջակոմո Տորելլի և Շառլ լը Բրենի դեկորացիաներում[1]։ Փարիզում առաջին անգամ բեմականացրել են Պալե Ռոյալ թատրոնում 1661 թվականի նոյեմբերի 4-ին։ Առաջին ամբողջական թարգմանությունը բանաստեղծություններում ռուսերենով գրել է Ս․ Իլինը և հրապարակել է 1910 թվականին։
Ձանձրացողները | |
---|---|
Հեղինակ | Մոլիեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն և բալետ |
Ժանր | Կոմեդիա-բալետ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1661 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1662 և 1661 |
Les Fâcheux Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելԿատակերգությունը գրել է Մոլիերը երկու շաբաթվա ընթացքում, Նիկոլայ Ֆուկեի պատվերով, Լուի Արև արքայի ֆինանսների ինտենդանտը, թագավորի համար կազմակերպված հրաշալի տոնակատարությունների համար, որոնք Ֆուկեն կազմակերպել է իր Ոլե Վիկոնտ ամրոցում։ Կատակերգությունը, որն իրենից ավելի շատ ներկայացնում էր դիվերտիսմենտ, երգիծանքով ներկայացնելով պալատականների տարբեր տեսակներ։ Թագավորին դուր է գալիս բեմադրությունը, և նրա խնդրանքով Մոլիերը նույնիսկ ևս մեկ կերապարի է ավելացրել՝ եղջերու որսալու որսամոլի՝ Դորանթին[2]։ Հենց ինքը՝ Մոլիերը խաղացել է կատաերգությունում միանգամից մի քանի ոչ այդքան մեծ դերեր։
Հենց Ֆուկեի համար ստեղծագործությունը դարձավ հաջորդ մեղադրանքի, ֆինանսական միջոցների չարշահության, բանտակության և ցմահ դատապարտության պատճառ։
1672 թվականին Մ․ Ա․ Շարպանտեն կատակերգության համար ստեղծեց նոր երաժշտություն։ 1924 թվականին Դյագիլևի խմբակով բեմականացվեց Ժորժ Օրիկի նույնանուն բալետը, հորինված Մոլիերի կատակերգության հիման վրա։
Գործող անձիք և առաջին կատարողներ
խմբագրելՆախաբանում
խմբագրել- Նայդա (Մադլենա Բեժար)
- Մի քանր անտառահարս, այծամարդ
Կատակերգությունում
խմբագրել- Դամիս, Օրֆիզի հոգաբարձուն (Ֆրանսուա Բեդո, մականված Գորժիբյուս)
- Օրֆիզա (տիկին Դեբրի)
- Էրաստ, երիտասարդ մարդ, ով սիրահարված է Օրֆիզային (Շարլ Վարլե մականված՝ Լագրանժ)
- ձանձրացողներ
- Ալսիդոր (Մոլիեր)
- Լիզանդր (Մոլիեր)
- Ալկանդր (Մոլիեր)
- Ալսիպ (Մոլիեր)
- Օրանթ (Մոլիեր)
- Քլիմենա (տիկին Դյուպարկ)
- Դորանթ (Մոլիեր)
- Քարիթիդես (Մոլիեր)
- Օրմեն (Մոլիեր)
- Ֆիլինթ (Մոլիեր)
- Լա Մոնթան, Էրաստի ծառանա (Ռենե Բերթելո Դյուպարկ, մականված՝ Գրո Ռենե)
- Լ Էպին, Դամիսի ծառան
- Լա Ռիվեր և երկու այլ ծառաներ Էրաստա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Les Fâcheux». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Թագավորի իր ուղերձում Մոլիերը գրել է․ «…Հաջողությամբ, գերազանցելով իմ սպասումները, ես պարտավոր եմ, առաջին հերթին,ողորմած համաձայնության, որին Դուք, Ձերնդ գերազանցություն, հենց սկզբից արժանացրել եք իմ կատակերգությանը, այդպիսով նրան արժանեցնելով համընդհանուր բարեհաճության, իսկ երկրորդ, Ձեր հրամանով՝ ավելացնել ևս մեկ ձանձրացնողի կերպար…»
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձանձրացողները» հոդվածին։ |