Ձեռագրատուն
Ձեռագրատուն, սրահ կամ սենյակ, որտեղ պահվում են հին և միջնադարյան ձեռագիր մատյաններ։
Ձեռագրատուններ կան աշխարհի մի շարք խոշոր գրադարաններում, ուսումնական հաստատություններում, առանձին անհատների հավաքածուներում են։ Երբեմն ձեռագրատուն լինում է գիտահետազոտական հատուկ հիմնարկի գլխավոր մասը, ինչպես, օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Հին և միջնադարյան Հայաստանի գրադարանները միաժամանակ ձեռագրատներ էին։ Կային ժայռափոր ձեռագրատներ։ 15-16-րդ դարերից գրադարաններում ձեռագիր մատյանների հետ պահվում էին նաև տպագիր գրքեր։ Ավելի ուշ խոշոր գրադարաններում ձեռագրերն առանձնացվեցին և սկսեցին պահվել ձեռագրատներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 696)։ |