Ձեռնոցը (մուլտֆիլմ)
«Ձեռնոցը» (ռուս.՝ «Варежка»), խորհրդային համր տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։
Ձեռնոցը ռուս.՝ Варежка | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, համր կինո և մուլտֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և հեքիաթ |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Ժաննա Վիտենզոն |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Վադիմ Գամալիա |
Օպերատոր | Իոսիֆ Գոլոմբ |
Խմբագիր | Q112167366? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10,3 րոպե |
Թվական | հունիսի 5, 1967 |
Սյուժե
խմբագրելԱղջիկը երազում է շուն ունենալու մասին, սակայն խիստ ու զբաղված մայրը թույլ չի տալիս։ Այդ ժամանակ աղջիկն սկսում է խաղալ իր գործած ձեռնոցի հետ՝ պատկերացնելով, թե իբր դա շնիկ է։ Աղջիկն այնքան շատ է ուզում շուն ունենալ, որ ձեռնոցը նրա երազներում վերածվում է իսկական շնիկի՝ միևնույն ժամանակ պահպանելով «գործովի» կառուցվածքն ու մեջքի երեք սև կոների նմանվող նախշերը։
Ուրախացած աղջիկն իր նոր ընկերոջը տանում է շների ցուցահանդեսի, որտեղ չորսոտանի կենդանիները մասնակցում են տարբեր մրցույթների։ «Ձեռնոց»-շունը առաջինն է կարողանում գտնել փայտը և նետվում է դեպի վերջնագիծը, սակայն խոչընդոտների շարքում հանգույցն ընկնում է մեխին, և արդյունքում մրցանակակիր է դառնում մեկ այլ շուն։
Աղջիկը շարունակում է խաղալ «շուն-ձեռնոցի» հետ տանը։ Զբաղված մայրը թողնում է գիրքը, որպեսզի տեսնի, թե ինչ է անում իր դուստրը, ու վերջապես հասկանում է, թե որքան շատ է նա երազում շուն ունենալու մասին։ Նա ինքն է հարևաններից վերցնում շան ձագին իր դստեր համար։
Մրցանակներ
խմբագրել- Մոսկվայի միջազգային կինոփառատոն – մանկական ֆիլմերի մրցույթի արծաթե մեդալ (1967)
- Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային կինոփառատոն Անսիում – առաջին մրցանակ (1967)
- Մանուկների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի միջազգային կինոփառատոն Խիխոնում – Խիխոն քաղաքի մրցանակ «Մուլտիպլիկացիայի բարձր գեղարվեստական որակի համար» (1968)
- Մանուկների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի միջազգային կինոփառատոն Խիխոնում – Գրան պրի «Ոսկե թիթեղ» (1968)
- III համամիութենական փառատոն – առաջին մրցանակ (1968)
Նկարահանող խումբ
խմբագրել- Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են – Պավել Գուսյով, Օլեգ Մասաինով, Վ. Պետրով, Մ. Չեսնոկովա, Գ. Գետինգեր, Գ. Լյուտինսկի, Ա. Մաքսիմով, Վ. Կալաշնիկովա, Վ. Կուրանով, Ս. Էտլիս, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Մոնտաժող – Վերա Գոկե
- Խմբագիր – Նատալյա Աբրամովա
- Տնօրեն – Նաթան Բիտման
Կերպարների ստեղծում
խմբագրելՖիլմի ինտրիգը, ըստ բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցմանի, այն է, որ մայրը չի հասկանում իր դստերը՝ ապրելով իր սեփական աշխարհում[1]։ Գլխավոր հերոսուհու մոր նախատիպը դարձել է նկարչի մոտ ծանոթը՝ Թամարա Պոլետիկան, որը եղել էր մուլտիպլիկատորի ընկերոջ՝ Լև Միլչինի առաջին կինը, և Շվարցմանը հերոսին ստեղծել է նրան նման ինչպես արտաքինով, այնպես էլ բնավորությամբ[1]։
Լեոնիդ Շվարցմանը նշել է, որ այս կամ այն հերոսի կերպարը որոնելիս իր կարծիքով առավել հետաքրքիր լուծումներ գտնվել են այն ժամանակ, երբ ինքը կանգ է առել ծանոթ մարդու թեկնածության վրա։ «Օրինակ, երբ ես նկարեցի «Ձեռնոցում» գամփռին, բոլորն սկսեցին ճանաչել իմ ռեժիսոր Կաչանովին. նա արտաքինով էլ այդքան ուժեղ էր...»,— ասել է մուլտիպլիկատորը[2]։
Քննադատություն
խմբագրելՌեժիսորի ստեղծագործական աշխատանքը բարձր է գնահատել Սերգեյ Ասենինն իր «Էկրանի կախարդները» (ռուս.՝ «Волшебники экрана») գրքում։ Հեղինակը նշում է, որ մուլտֆիլմում Կաչանովը «չի ձգտում սուր գրոտեսկային լուծումների», իսկ «նրա հերոսնեն առաջացնում են ոչ այնքան հեգնանք, որքան խղճահարության ու ըմբռնման ժպիտ»[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Сергей Капков (2004 թ․ հուլիսի 11). «Леонид Шварцман: «Почему-то наш Попугай стал смахивать на Владимира Ильича...»» (интервью). animator.ru. «ГАЗЕТА». Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Мария Костюкевич. «Классик по имени Леля». Электронное периодическое издание «MK.ru». «Московский комсомолец». Արխիվացված է օրիգինալից (интервью) 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Сергей Асенин. «Волшебники экрана». 3d-master.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին.
Գրականություն
խմբագրել- Витензон Жанна Варежка. — М.: АСТ, 2011. — 48 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!). — ISBN 978-5-17-074726-9
- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ձեռնոցը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ձեռնոցը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում