Ձի (շախմատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձի (այլ կիրառումներ)
Ձի (յունիկոդ` ♘♞), շախմատի խաղաքար։ Ուժով մոտավորապես հավասար է փղին։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` ձին միաժամանակ կարող է գրոհել մինչև 8 դաշտ, եզրին՝ մինչև 4, իսկ անկյունում՝ 2։ Կողմերը խաղը սկսում են երկուական ձիերով։ Սկզբնախաղում ձիերը զբաղեցնում են b1 և g1 (սպիտակ ձիեր), b8 և g8 (սև ձիեր) դաշտերը։
Ենթակատեգորիա | խաղաքար, հիպոգոնալ | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ | |
Շախմատային նոտագրություն | N |
Ձիու քայլերը
խմբագրելՁին կարող է տեղափոխվել իր խաղաքարով չզբաղեցված ցանկացած դաշտ, եթե այն գտնվում է հայերեն Լ տառի մյուս ծայրին (այսինքն՝ սկզբում ձին տեղափոխվում է երկու դաշտ հորիզոնական կամ ուղղահայաց ուղղություններով, այնուհետև մեկ դաշտ՝ նախնական ուղղությանը ուղղահայաց)։
Ձիու առանձնահատկությունները
խմբագրելԱրժեքը
խմբագրելՁին ուժով մոտավորապես հավասար է փղին կամ երեք զինվորներին։ Երեք ձիերը մոտավորապես հավասար են թագուհուն կամ երկու նավակներին։
Ձիու արժեքը զգալիորեն մեծանում է փակ դիրքերում, որտեղ մյուս խաղաքարերի (թագուհու, նավակի և փղերի) հեռահարությունը սահմանափակ է։
Ինչպես և երկու արքաներով ու փղով վերջնախաղերում, միայնակ ձին ի վիճակի չէ մատ հայտարարելու մրցակցի արքային, սակայն արքան, ձին և փիղը մերկ արքային մատ հայտարարել կարող են։ Եթե առկա են արքա և երկու ձիեր, ապա նրանք միայնակ արքային մատ կարող են հայտարարել միայն մրցակցի կոպիտ սխալի դեպքում։
Ձիով քայլ
խմբագրել«Ձիով քայլ անել» դարձվածքը նշանակում է անել անսպասելի քայլ, արարք, գտնել հանկարծակի լուծում։ Այս արտահայտությունը հաճախ է օգտագործվում կենցաղային խոսքում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել
Շախմատ | ||||||
---|---|---|---|---|---|---|
|