Ձկան շուկա (նկար, Սորգ)
«Ձկան շուկա» (հոլ.՝ De vismarkt[), հոլանդացի նկարիչ, ժանրային գեղանկարչության վարպետ, Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի ներկայացուցիչ Հենդրիկ Մարտենս Սորգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1650 կամ 1670 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 47,5 × 65 սմ։
Ձկան շուկա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հենդրիկ Մարտենս Սորգ[1][2] |
տարի | 17-րդ դար |
բարձրություն | 47,5 սանտիմետր[3] |
լայնություն | 65 սանտիմետր[3] |
ժանր | կենցաղային ժանր[3] |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[4] |
գտնվում է | Պետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[2] |
հավաքածու | Պետական թանգարան[1], Ամստերդամի պատմական թանգարան[2] և collection Adriaan van der Hoop?[3] |
սեփականատեր | Adriaan van der Hoop? |
կայք | |
Ծանոթագրություններ |
Այսօր «Ձկան շուկա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պետական թանգարանում[5] (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
Նկարագիր
խմբագրել«Ձկան շուկա» ստեղծագործությունը կենցաղային ժանրով է նկարված։ Պատկերված է միջնադարյան քաղաքի շուկայի հրապարակ, որտեղ տեղի է ունենում ծովամթերքի առևտուր։ Առաջին պլանում ձախից նստած է վաճառողուհին, որը ձուկը պարզել է գնորդին։ Նրա շուրջը, գետնին, նույնպես ձկներ կան նկարված։ Կնոջ հետևում փակ տաղավար է, որտեղ երկու կանայք են կանգնած․ մեկը ձուկ է մաքրում, մյուսը դրամ հաշվում։ Աջ կողմում ծեր ձկնորսը ձեռնասայլակից միդիա է վաճառում։ Երկրորդ պլանում նկարված են շուկայի տաղավար և Ռոտերդամի շենքերը։
Ձախ կողմի անկյունում Հենդրիկ Մարտենս Սորգը ձկնորս և արագիլ է պատկերել (Եվրոպայի որոշ քաղաքներում ձկան շուկաներում թևերը խուզած արագիլներ են պահել, որ շուկան փակվելուց հետո դրանք մաքրեին հրապարակը ձկան մնացորդներից[6])[5]։
Հեղինակը «Ձկան շուկա» ստեղծագործությունում ստորագրել է նեքևի ձախ անկյունում՝ HM. Sorgh։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://europeana.eu/portal/record//90402/SK_C_227.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://europeana.eu/portal/record//2021608/dispatcher_aspx_action_search_database_ChoiceCollect_search_priref_38757.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://am.adlibhosting.com/amonline/details/collect/38757
- ↑ https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-C-227
- ↑ 5,0 5,1 «De vismarkt, Hendrick Martensz. Sorgh, 1650 - 1670». Rijksmuseum (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Андерсон, К., 2021
Գրականություն
խմբագրելАндерсон, К. Архитектура. Торжество гармонии. Ренессанс в Европе. — М.: SLOVO, 2021. — С. 186. — 264 с. — ISBN 978-5-387-01680-6