Ձյան ճնճղուկ
Ձյան ճնճղուկ (լատին․՝ Montifringilla nivalis), ճնճղուկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Ձյան ճնճղուկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Montifringilla nivalis | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը՝ 17 սմ է, թևերի բացվածքը՝ 34-38 սմ, կենդանի զանգվածը՝ 25-31գ։ Ցայտուն սև, մոխրա-դարչնագույն ու սպիտակ նախշերով թռչուն է։ Թռիչքի պահին տեսանելի է արտաքին թևի թափահարող փետուրների ցայտերանգությունը՝ սպիտակ ներքին թևի համադրությամբ։ Գլուխը և մեջքը մոխրադարչնագույն են, պարանոցը՝ սև։ Պոչի կենտրոնում փետուրները և վերնապոչը սև են, եզրային փետուրները՝ սպիտակ։ Բնադրման շրջանում կտուցը հիմնականում սևավուն է։ Արուի կզակի սև հատվածն ավելի հստակ է, քան էգինը։ Հետբնադրման շրջանում արուի և էգի կզակի հատվածը թույլ է արտահայտված, կտուցը բաց գույնի է, ծայրը՝ մուգ։ Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի անհատին, սակայն ավելի միատարր դեղնադարչնագույն է։ Արտաքին թևի և պոչի կենտրոնում փետուրները դարչնավուն են։
Կենսակերպ
խմբագրելԵրամային է։ Հետբնադրման շրջանում ալպյան մարգագետիններում Ձյան ճնճղուկները կազմում են կերակրվող մեծ երամներ։ Համարձակ է, մարդու հարևանությանը՝ անտարբեր։ Բնակվում է բարձրադիր լեռնալանջերում։ Սնվում է սերմերով և մանր անողնաշարավորներով։
Բազմացում
խմբագրելԲնադրում է մայիս-հունիսին՝ փոքր գաղութներով, հազվադեպ՝ զույգերով՝ ժայռաճեղքերում կամ խորշերում, քիվերին, քարակույտերում։ Բույնը կառուցում է խոտերից ու մազերից։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակ 4-5 ձու։
Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյան ճնճղուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյան ճնճղուկ» հոդվածին։ |