Ձորագյուղ (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագյուղ (այլ կիրառումներ)

Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կազմում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 18 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնման անկյունում՝ Փամբակի ձախ կողմում, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա։

Գյուղ
Ձորագյուղ
Ձորագյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ԳյուղԼոռու մարզ և Գուգարքի շրջան
ԲԾՄ1250 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն334 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ձորագյուղ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Ձորագյուղ (Լոռու մարզ) (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Ձորագյուղը հիմնադրվել է 1804 թվականին Փոքր աղբյուրի ձորում, իսկ 1829 թվականին տեղափոխվել են ներկա բնակատեղին[2]։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում կա երկու եկեղեցի, մեկը՝ 12-13 դարերի, մյուսը՝ 1906 թվական։ Ձորագետի աջ ափին է գտնվում Քիր ու ախպեր ամրոցը (10-13 դդ.)։

Բնակչություն

խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ձորագյուղի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը՝ 319 մարդ[3]։ Հիմնադրման պահից մինչ օրս բնակիչները հայեր են[2][4]։

Ձորագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 39 մարդ [5]
1897 426 մարդ [5]
1926 940 մարդ [5]
1939 1036 մարդ [5]
1959 743 մարդ [5]
1970 610 մարդ [5]
1979 472 մարդ [5]
1989 491 մարդ [6]
2001 423 մարդ [5]
2011 334 մարդ [1]


Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 483 — 992 էջ։
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 761. — 4696 p.