Ղարաբաղցի կինը (քանդակ, Երևան)
«Ղարաբաղցի կինը» քանդակ, գտնվում է Երևանում, Օպերայի մոտ՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում։ Քանդակը ստեղծվել է 1985 թվականին, քաղաքում տեղադրվել է 1988 թվականին։
Ղարաբաղցի կինը | |
---|---|
«Ղարաբաղցի կինը» քանդակ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1985 |
Գտնվում է | Օպերայի մոտ` Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում |
Բարձրություն | 3 մ |
Քանդակագործ(ներ) | Դավիթ Երևանցի |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | 1988, նոյեմբերի 11 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՊատմություն
խմբագրելՔանդակը տեղադրվել է 1988 թվականի նոյեմբերի 11-ին Օպերային թատրոնի մերձակա այգում։ Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, այն նվիրել է Մշակույթի հայկական ֆոնդին։
Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։ Խորհրդային իշխանություններն արգելել էին քանդակը տեղադրել քաղաքում. այն երկու տարի գտնվում էր ձուլարանում։ Արցախյան շարժումից հետո՝ 1988 թվականին, արձանը տեղադրվեց Կարապի լճի վերին հատվածում[1]։ Հուշարձանի պատվանդանին փորագրված է. «Ժող. արտիստ Արև Բաղդասարյանի հիշատակին»։
Պատկերասրահ
խմբագրել-
Ժող. արտիստ Արև Բաղդասարյանի հիշատակին (գրություն հուշարձանի պատվանդանին)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ղարաբաղցի կինը (քանդակ, Երևան) կատեգորիայում։ |