Ղարաքեշիշյան (բժիշկ)
Ղարաքեշիշյան, հայ բժիշկ։
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԲժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ 1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Կարսի ռազմաճակատում փախել է օսմանյան բանակից, միացել ռուսական զորքին ու եկել Կարս։ Կարսի ձորի 3-րդ հայկական որբանոցի բժիշկ է աշխատել։
1920 թվականի հոկտեմբերի վերջին օրերին թուրք զինվորները մտել են ձորը և կրակ բացել որբանոցի վրա։ Այդ ընթացքում զոհվել է որբանոցի բժիշկ Գ. Սուրյանը։ Այնուհետև թուրքերը մտել են որբանոց ու կրակ բացել երեխաների ու մեծերի վրա։ Այստեղ քեմալականներն անմարդկային ու սարսափելի շատ բաներ են կատարել, շատ երեխաների ու քաղաքացիների սպանել։ Բժիշկ Ղարաքեշիշյանին ժանդարմները տարել են իրենց հետ… Բժիշկներ Գ. Սուրյանն ու Ղարաքեշիշյանը հրաշալի մարդիկ և փայլուն մասնագետներ են եղել։
Գրականություն
խմբագրել- Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-1921, Երևան, 1986։
- Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երևան, 2001։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։