Ղրիմի մարզ (ուկրաիներեն՝ Кримська область), վարչական միավոր Ուկրաինայում։

Պատմություն

խմբագրել

Կազմվել է 1945 թ-ի հունիսի 30-ին։ Մինչև 1954 թ-ի փետրվարի 19-ը եղել է ՌՍՖՍՀ-ի կազմում։

Աշխարհագրություն

խմբագրել
  • Տարածությունը` 27 հզ. կմ²
  • Բնակչությունը` 2208 հզ. (1980)
  • Վարչական կենտրոնը՝ Սիմֆերոպոլ

Բնակչություն

խմբագրել

Հիմնական մասը ռուսներ և ուկրաինացիներ են։ Կան նաև բելառուսներ, հրեաներ, հայեր և այլք։ Առավել խիտ են բնակեցված Ղրիմի հարավային ափը և հյուսիսային նախալեռնային շրջանները։ Միջին խտությունը 1 կմ² վրա 80, 8 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 67%։

Կարևոր քաղաքներ

խմբագրել

Տնտեսություն

խմբագրել

Ղրիմի մարզը լեռնահանքային և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև բարձր ինտենսիվությամբ բազմաճյուղ գյուղատնտության շրջան է։ Զարգանում են մեքենաշինական, սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերության ճյուղերը։ Շահագործվում են գազի մի քանի հանքավայրեր։ Կամիշ Բուրունում կա երկաթի հանքանյութի արդյունահանում և հարստացում, Կերչում՝ մետալուրգիական գործարան։ Մեքենաշինությունը թողարկում է սարքավորումներ (գինեգործական արդյունաբերության համար), հեռուստացույցներ, գյուղատնտեսական մեքենաների պահեստամասեր, տրակտորային կցիչներ, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորում։ Կան նավանորոգարաններ։ Սննդարդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի շուրջ 50%-ը, առանձնանում են գինեգործական, պահածոների, ծխախոտի, վարդի ու նարդոսի եթերայուղի և մսեղենի-կաթնեղենի արդյունաբերության ճյուղերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։