Ճախրուհի
Ճախրուհի, հայոց թագուհի, Մեծ Հայքի թագավորի Խոսրով Կոտակ Արշակունու կինը։ Ամուսնության ժամանակ Մեծ Հայքի տարբեր կողմերից արքունիք են հրավիրվել ամենաբարձրահասակ հայ օրիորդններին։ Ասքն ասում է, որ նրանցից մեկը՝ ամենաբարձրահասակը, որը Դարույնք քաղաքից էր և որի անուն Ճախրուհի էր, դարձավ Կոտակի կինը։ Հետո հայոց արքունիքում կատակով ասում էին, թե Ճախրուհու հետ ամուսնանալուց հետո Կոտակը ճախր առավ և մի քիլ[1] բարձրացրեց իր հասակը։
Գրականություն
խմբագրել- Հայկ Խաչատրյան, Հայոց թագուհիները (4-րդ), Երևան, «Ամարաս», 2010 — 84, էջեր 84 — 144 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ուղուկ, ճկույթի ծայրից մինչև բթամատի ծայրի բացվածքը