Ճանապարհորդություն դեպի հսկաների աշխարհ

Ճանապարհորդություն դեպի հսկաների աշխարհ (ռուս.՝ Путешествие в страну великанов), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, 1947 թվականին։ Այս մուլտֆիլմը, ինչպես և իր շատ այլ մուլտֆիլմեր ռեժիսոր Դմիտրի Բաբինչենկոն ստեղծել է քաղաքական մուլտիպլիկացիայի պլակատի ժանրով[1][2]։

Ճանապարհորդություն դեպի հսկաների աշխարհ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ԵրաժշտությունԳրիգորի Գամբուրգ
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16,6 s
Թվական1947

Սյուժե

խմբագրել

Հենց գրապահարանի վրա դրված ժամացույցի սլաքները հասնում են ժամը 12-ին, մեղեդային զանգի տակ կենդանանում են ժամացույցի խաղալիք թմբկահարները` եղբայր Տակը և քույրիկ Տիկը։ Ինչպես միշտ` նրանք որոշում են մինչև առավոտ մեկնել ճամփորդելու գրքի էջերով և խաղալ հեքիաթների և գրական ստեղծագործությունների հերոսների հետ։ Քրոջը սա արդեն հոգնեցրել է, բայց հենց որ նա եղբորից լսում է նոր հայտնված մեծ և գունավոր գրքի մասին, ապա հետաքրքրությամբ համաձայնվում է։ Այս գիրքը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի հսկաների աշխարհ», գիրքը ԽՍՀՄ-ի մասին է, որտեղ ապրում են մեծ մարդիկ։ Տակը և Տիկը արկածներով հայտնվում են հանքում, մետալուրգիական կոմբինատում, որտեղ իմանում են, թե ինչպես և ինչի համար են արտահանվում ածուխը և արտադրում մետաղը։

Հեղինակներ

խմբագրել
  • Ռեժիսոր` Դմիտրի Բաբիչենկո[3][4]
  • Սցենարիստներ` Դմիտրի Բաբիչենկո, Վ. Դլուգաչ, Ս. Ռոմանով
  • Բանաստեղծության հեղինակ` Միխայիլ Վոլպին
  • Բեմադրող նկարիչ` Գրիգորի Կոզլով
  • Երաժշտական ձևավորող` Գերման Գամբուրգ
  • Օպերատոր` Նիկոլայ Վոինով
  • Հնչյունային օպերատոր` Ս. Ռենսկի
  • Մուլտիպլիկատորներ` Ռոման Դավիդով, Բորիս Մերովիչ, Նաիլ Դրագունով, Ռենատա Մերենկովա, Լև Ժդանով, Բորիս Ստեպանցև, Էլիզավետա Կոմովա, Տատյանա Տարանովիչ, Ռոման Կաչանով, Յուրի Տրոխին, Եվգենի Տրունով
  • Ֆոների նկարիչ` Վերա Վալերիանովա, Ն. Խոլմոգորցև
  • Ռեժիսորի օգնական` Ե. Շիլովա
  • Մոնտաժող` Լիդիա Կյակշտ
  • Ֆիլմի տնօրեն` Ն. Ցոֆնաս

Մուլտֆիլմի մասին

խմբագրել
  Չէին մոռանում նաև արդյունաբերության մասին։ Այստեղ երեխային այնպիսի գլուխգործոց է առաջարկվում, ինչպիսին է 20 րոպեանոց «Արկածները հսկաների աշխարհում», որը ոչ մի կապ չունի Սվիֆտի ստեղծագործությունների հետ։ Այստեղ գլխավոր հերոսները հրաշագործ աղջիկն ու տղան են, որոնք ճանապարհորդում են «հսկաների անհուն աշխարհում», բնականաբար, Խորհրդային Միությունում։ Հրաշագործ հրահալոցները, ածխային հանքերը, հսկայական շինարարությունները, երկաթգծային ճանապարհներն ու հէկերը, այս ամբողջ ազդեցիկ գեղադիտակն էկրանի վրա պտտվում է գլխապտույտ արագությամբ։ Իսկ ֆիլմի ամենավերջում հնչում է բարոյախոսությունը. երաժշտության ու տեսաշարի տեմպը դանդաղում է, և ծեր աշխատակիցն արտաբերում է հատու բառերը. «.. Թող որ ոչ ոք աշխարհում մեր մեծ երջանկությանը խանգարել չփորձի. ածուխ ու մետաղ է անհրաժեշտ»։ 1947 թվականի համար սա միանգամայն հիմնավոր ապացույց է, չէ՞ որ պատերազմը բոլորն էին հիշում։
- Անտոն ՌԱզմախին, «Խորհդրային մուլտիպլիկացիայի գաղտնի առաքելությունը»[5]։
 

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Մուլտֆիլմում օգտագործվել է ամբողջական մուլտիպլիկացիայի մեթոդը։

Վերաթողարկում

խմբագրել

«Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր» (Studio PRO Video, 1990-ական թվականների կեսեր, VHS), «Սոյուզմուլտֆիլմ, հավաքածու № ?» («Սոյուզ», 1995, մուլտֆիլմերի հավաքածու VHS ֆորմատով), «Մուլտշքերթ։ Թողարկում 1»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Энциклопедия отечественного кино: Дмитрий Бабиченко — Тексты». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. «Ретроспектива советских мультфильмов:». www.treli.ru. 2008 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «Постановка мультфильма Путешествие в страну великанов режиссёра — Дмитрия Бабиченко». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Капков С. В. Энциклопедия отечественной мультипликации. — Москва: Алгоритм, 2006 год. — С. 86-87. — 816 с. — ISBN 5-9265-0319-4
  5. Антон Размахнин «Тайная миссия советской мультипликации» Утро.ru

Արտաքին հղումներ

խմբագրել