Ճանճասպան կարմիր
Ճանճասպան կարմիր | |
![]() Ճանճասպան կարմիր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Agaricales |
Ընտանիք | Ճանճասպանայիններ (Amanitaceae) |
Ցեղ | Ճանճասպան (Amanita) |
Տեսակ | Ճանճասպան կարմիր (A. muscaria) |
Միջազգային անվանում | |
Amanita muscaria |
Ճանճասպան կարմիր (լատին․՝ Amanita muscaria), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԹունավոր սունկ է, որի 5-25 սմ տրամագծով գլխարկը տարբերվում է վառ գունավորմամբ՝ նարնջակարմրից մինչև մուգ կարմիր, հաստ մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, հետագայում՝ տափակ, փռված, հարթ եզրերով, ընդհանուր ծածկոցի մնացորդներով։ Հաճելի հոտով և քաղցր համով պտղամիսը սպիտակ է։ Խիտ, լայն, սպիտակ թիթեղներն ազատ են, չորանալուց հետո՝ դեղնավուն։ Սպիտակավուն կամ դեղնավուն օղակով ոտիկը 7-20 x 1-3,5 սմ է, սպիտակ կամ սպիտակավուն, կենտրոնական։ Հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ է, սպիտակավուն պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։ Անգույն, լայն օվալաձև սպորները 9-12 x 6-8 մկմ են և հարթ[1]։
Տարածվածություն
խմբագրելԸնդհանուր արեալն ընդգրկում է Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Դիլիջան քաղաք, Պարզ լճի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Ծաղկաձոր, Հանքավան, Լոռու ֆլորիստիկական շրջանում[1]։
Էկոլոգիա
խմբագրելՀանդիպում է միջին լեռնային գոտում` 1500-1700 մ բարձրության վրա, կեչուտներում կամ խառը անտառներում, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում հիմնականում կեչու և սոճու հետ։ Օգտագործվում է բժշկության մեջ[1]։
Պահպանություն
խմբագրելԽոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճասպան կարմիր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանճասպան կարմիր» հոդվածին։ |