Ճան Ցիան
Ճան Ցիան (չինարեն՝ 张骞, սեպտեմբերի 28, մ. թ. ա. 200, Chenggu County, Hanzhong Commandery, Հան դինաստիա - մոտ մ. թ. ա. 114[1], Չինաստան)[2], Չինաստանի Հան արքայատոհմի օրոք եղել է կայսերական պատվիրակ։ Պաշտոնական առաջին դիվանագետն էր, ով Կենտրոնական Ասիայում ծավալվող իրադարձությունների մասին Հան կայսրին հասցնում էր վստահելի տեղեկատվություն։ Վճռորոշ դեր է խաղացել Չինաստանի կողմից այժմյան Սինճիան նահանգի գրավման գործում։ Ճան Ցիանի կատարած ճամփորդություններին այժմ զուգահեռ են անցկացնում հայտնի Մետաքսի ճանապարհի երթուղու հետ։ Կենտրոնական Ասիայում նրա արած հետազոտությունները պահպանվում են Հան արքայատոհմի պատմագրությունններում, որոնք հայտնի են «Մեծ պատմիչի հուշեր» վերնագրով և կազմվել են Սիմա Սիանի կողմից՝ Ք․ա․ առաջին դարում։
Ճան Ցիան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, մ. թ. ա. 200 |
Ծննդավայր | Chenggu County, Hanzhong Commandery, Հան դինաստիա |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 114[1] |
Մահվան վայր | Չինաստան |
Քաղաքացիություն | Հան դինաստիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Zhang Qian Վիքիպահեստում |
Դիվանագիտական գործունեություն
խմբագրելՃան Ցիանը ծնվել է Չինաստանի Շանսի գավառի Հանճոն բնակավայրում։ Այնուհետև տեղափոխվում է Չանան բնակավայր (այժմյան՝ Սիան), ուր և անցնում է կայսերական պալատում ծառայության՝ որպես սպա[3]։ Չինաստանի արևմուտքում գտնվող տարածքներին, մինչև Ք․ա․ 209 թվականը նճավումը, սպառնում էին հյուսիսից եկած բարբարոսները, ովքեր Տիբեթի Սիան ցեղի հետ սպառնում էին դաշինք կնքել։ Ուդին ցանկանում էր գաղութացնել Գանսու տարածքի առևտրաշահ ճանապարհը և դաշինք կնքել տեղի ցեղերի հետ։ Ք․ա․ 139 թվականին կայսրը որոշում է Ճան Ցիանին ուղարկել դեպի արևմուտք Յուեժի ցեղի հետ դաշինք կնքելու համար, որոնց Սինոգու ցեղը վտարել էր իրենց տարածքից Ք․ա․ 177 թվականին և որից հետո նրանք վերահաստատվել էին Դասիայում (այժմյան Թուրքմենստանի տարածքում)[4]։
Սիոնու ցեղախմբի մարդիկ գերեվարում են գրեթե 100 զինվորով դեպի իրենց մոտ մեկնած Ճան Ցիանին և գրեթե տաս տարի պահում իրենց մոտ։ Այդ ընթացքում նա ամուսնանում է տեղացի մի կնոջ հետ և ունենում որդի։ Սիոնու ցեղապետի մահը քաոս է առաջացնում, որից օգտվելով նա ընտանիքի հետ վերադառնում է հայրենիք։ Նա ոչ միայն վստահելի տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական Ասիայի և տեղացի ժողովուրդների մասին, բայց նաև արտադրանքի և երթուղիների մասին։ Նա նաև բացահայտում է ավանակների, ուղտերի և երկարաոտք ձիերի գոյության մասին, որոնք բուծվում էին այժման Ուզբեկստանի Ֆերգանա հովտում։ Այդպիսի ձիեր ունենալու նպատակով Չինաստանի կայսրը մետաքսով բեռնված քարավաններ է ուղարկում այնտեղ (մինչ այդ մետաքսի արտահանումը պատժվում էր մահապատժով)։
Ք․ա․ 119 թվականին Ճիան Ցանը նախաձեռնում է դիվանագիտական երկրորդ գործուղում, որի ընթացքում կրկին հատում է Թուրքմենստանը և հասնում ընդհուպ ԻՆդոս գետի ձախ ափը։ Ստանձնելով պալատական զինվորների ղեկավարի պաշտոնը՝ նա իր հետ տանում է 300 զինվոր, ոսկի և մետաքս և վերադառնում է Ուսուն թագավորության վստահությունը շահած լինելուց հետո և իր հետ Չինաստան բերում ուսումի դեսպանին և վերջինիս պատվիրակներին[5]։
Ճան Ցիանը, ով վերադառնալուց քիչ անց մահանում է, հաճախ համարվում է Մետաքսի ճանապարհի և Արևմուտքի հետ առևտրի նախաձեռնող։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Sjøstedt G., Allkunne Zhang Qian(նորվ.) — Store norske leksikon, 2022.
- ↑ Loewe (2000), p. 688.
- ↑ Silk Road: Monks, Warriors & Merchants on the Silk Road, p. 61. (2004) Luce Boulnois. Translated by Helen Loveday. Odyssey Books & Guides. ISBN 962-217-720-4 (Hardback); ISBN 962-217-721-2 (Paperback).
- ↑ http://www.megalithic.co.uk/article.php?sid=18006
- ↑ Andrew Dalby, Dangerous Tastes: The Story of Spices, 2000, University of California Press, 184 pages ISBN 0-520-23674-2