Ճեղքված խնձոր ժայռ
Ճեղքված խնձոր ժայռ (անգլ.՝ Split Apple Rock) կամ Տոկանգվհա (Tokangawhā), երկրաբանական ժայռային գոյացություն է Թասմանյան ծոցում Նոր Զելանդիայի Հարավային կղզու հյուսիսային ափին: Ժայռը գրանիտից է, որ գոյացել է կավճի ժամանակաշրջանում[1]։ Այն ճեղքված և կիսով չափ բացված խնձորի տեսք ունի։ «Խնձորը» երկու մասի է բաժանվել բնական երակով[2]։ Մաորիների ավանդական առասպելը նկարագրում է երկու աստվածների, որոնք քանդում են ժայռը[3]:
Երկիր | Նոր Զելանդիա | |
---|---|---|
Աշխարհագրական կոորդինատներ | 41°1′6″S 173°1′13″E | |
Նյութ | գրանիտ | |
Ժամանակաշրջան | Կավճի ժամանակաշրջան |
Այն հայտնի զբոսաշրջային վայր է Թասմանյան ծովի ջրերում, մոտավորապես գտնվում է Կայտերիթերի և Մարահաուի միջև՝ ափից 50 մետր հեռավորության վրա[4]: Ժայռը մակընթացության ժամանակ հայտնվում է ծանծաղ ջրի մեջ: Այն նաև հետաքրքրություն է ներկայացնում բազմաթիվ զբոսաշրջային նավակների և զվարճանքի նավերի համար, որոնք գործում են Աբել Թասման ազգային պարկի ափերի երկայնքով: Split Apple Rock անվանումը պաշտոնականացվել է 1988 թվականին և պաշտոնապես փոխվել է Tokangawhā / Split Apple Rock-ի 2014 թվականի օգոստոսին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Macrostrat». macrostrat.org. Վերցված է 21 November 2018-ին.
- ↑ «Split Apple Rock». The Earth Story (անգլերեն). Վերցված է 21 November 2018-ին.
- ↑ «Split Apple Rock, South Island, New Zealand». Www.intltravelnews.com. Վերցված է 12 May 2013-ին.
- ↑ «Split Apple Rock». Www.wonderwalkers.co.nz. Վերցված է 12 May 2013-ին.
- ↑ «NZGB decisions». Land Information New Zealand. August 2014. Արխիվացված է օրիգինալից 21 November 2015-ին. Վերցված է 6 November 2015-ին.