Մաարրաթ ալ-Նուման
Մաարրաթ ալ-Նուման (արաբ․՝ معرة النعمان), առևտրական ոչ մեծ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ մարզում։ Մաարրաթ ալ-Նումանի գավառի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Հալեպ — Համա ավտոմայրուղու վրա՝ Բարա ու Սիրջիլա լքված քաղաքների մոտ։ Տեղակայված է ծովի մակարդակից 496 մ բարձրության վրա։ Հույները քաղաքն անվանում էին Արրա, խաչակիրները՝ Մարրե։ Քաղաքի ներկայիս անվանումը գալիս է նրա առաջին իսլամադավան կառավարչի՝ Ան-Նուման իբն Բաշիր անունից։
Քաղաք | ||
---|---|---|
Մաարրաթ ալ-Նուման | ||
արաբ․՝ معرة النعمان | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Իդլիբի մարզ | |
Մինտակա | Մաարրաթ ալ-Նումանի գավառ | |
Նահիյա | Մաարրաթ ալ-Նումանի շրջան | |
ԲԾՄ | 496 մ | |
Բնակչություն | 9000 մարդ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Ներկայումս քաղաքում կան լքված քաղաքների խճանկարների թանգարան, մզկիթ՝ մինարեթով, որ վերակառուցվել է 1170 թվականի երկրաշարժից հետո, Աբու Ալ-Ֆարաուիս մեդրեսեն, միջնադարյան ամրոցի ավերակներ։ Մաարրաթ ալ-Նումանում է ծնվել արաբ բանաստեղծ Աբու ալ-Ալա ալ-Մաարրին (973—1057)։
Արտաքին հղումներ
խմբագրել- The Cannibals of Ma`arra Արխիվացված 2005-12-16 Wayback Machine в Utah Indymedia
- Encyclopedia of the Orient
Գրականություն
խմբագրել- Amin Maalouf, The Crusades Through Arab Eyes. Schocken, 1989, ISBN 0-8052-0898-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաարրաթ ալ-Նուման» հոդվածին։ |