Մագնեզիումի օքսիդ
քիմիական միացություն
Մագնեզիումի օքսիդ, MgO, անգույն բյուրեղային նյութ, խտությունը՝ 3580 կգ/մ³, հալման ջերմաստիճանը 2800 °C, եռմանը՝ З600°С։ Ջրում քիչ է լուծվում։ Բնության մեջ հանդիպում է հազվագյուտ պերիկլազ միներալի ձևով։ Հիմնային օքսիդ է, լուծվում է թթուներում (նախօրոք շիկացրածը չի լուծվում)։ Արդյունաբերության մեջ ստանում են մագնեզիտի կամ դոլոմիտի թրծմամբ, MgSO4 ջերմային քայքայմամբ և այլ եղանակներով։ Օգտագործվում է հրակայուն նյութերի, ցեմենտի, ռետինի արդյունաբերության, ինչպես նաև բժշկության մեջ՝ ստամոքսահյութի թթվությունն իջեցնելու համար և թթուներով թունավորվելու դեպքում։
Մագնեզիումի օքսիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | MgO |
Մոլային զանգված | 6,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 3,58 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,6E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 5072 ± 1 ℉[2] և 2826 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 6512 ± 1 ℉[2] °C |
Գոյացան էնթալպիա | −601,8 կՋ/մոլ կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 0 ± 1 mm Hg[2] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1309-48-4 |
PubChem | 14792 |
EINECS համար | 215-171-9 |
SMILES | O=[Mg] |
ЕС | 215-171-9 |
RTECS | OM3850000 |
ChEBI | 14108 |
IDLH | 750 ± 10 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 MAGNESIUM OXIDE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0374.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնեզիումի օքսիդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 114)։ |