Մագնեզիտ (Թեսալիայի (Հունաստան) Մագնեսիա մարզի անունով), միներալ։ Քիմիական բաղադրությունը՝ MgCO։ Պարունակում է 47,82% MgO և 52,18% C02։ Որպես իզոմորֆ խառնուրդներ մասնակցում են Fe, սակավ՝ Μn և Ca։ թյուր եղագիտական համակարգը տրիկոնային է։ Հանդիպում է ռոմբոէդրային, հազվադեպ՝ պրիզմաձև բյուրեղների տեսքով։ Գույնը՝ անգույն, սպիտակ, գորշ, դեղին, շագանակագույն։ Կարծրությունը՝ 3,5-4,5, խտությունը՝ 3000 կգքմ3։ Ունի հիդրոթերմալ, ինֆիլտրացիոն և սակավ՝ նստվածքային ծագում։ Հանքավայրերը հայտնի են Ռուսաստանում (Ուրալ, Սիբիր), Չինաստանում, Բրազիլիայում և այլուր։ Կիրառվում է մետալուրգիայում (որպես հրակայուն նյութ), շինարարության (մագնեզիտային ցեմենտ), ռետինի, թղթի արդյունաբերության մեջ, ինչպես նաև Mg-ի ստացման համար։

Մագնեզիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
MgCO₃
Նիկել-Շտրունցի դասակարգում5.AB.05[1]
Դանա դասակարգում14.1.1.2
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիակալցիտային խումբ[2] և magnesium carbonate?

Ծանոթագրություններ

խմբագրել