Մագնետիտ
Մագնետիտ, մագնիսական երկաթաքար, միներալ։ Քիմիական բաղադրությունը՝ FeFe2Օ4 կամ Fe3O4, պարունակում է 31% FeO և 69% Fe203, 72, 4% Fe։ Տարբերակները, աիտանամագնեաիա՝ TiOr-ի, քրոմամագնետիտ՝ Cr203-ի մի քանի տոկոս պարունակությամբ։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բնորոշ են օկտաեդրիկ, հազվադեպ՝ ռոմբա-դոդեկադրիկ բյուրեղները։ Մեծ մասամբ առաջացնում է հոծ հատիկավոր, երիկամաձև, օոլիտային, դրուզային ագրեգատներ։ Ուժեղ մագնիսական է։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5, 5-6, խտությունը՝ 4800-5300 կգ/մ^3։ Լայնորեն տարածված միներալ է։ Հանդիպում է երկնաքարերում, մագմատիկ ապարներում (գաբրոներում, նորիտներում, պիրոքսենիտներում), պեգմատիտներում, սկառնային, հիդրոթերմալ, ցրոնային և մետամորֆային հանքավայրերում։ Երկաթի կարևոր հանքանյութ է։
Մագնետիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Fe²⁺Fe³⁺₂O₄ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.BB.05[1] |
Դանա դասակարգում | 7.2.2.3 |
Շերտի գույն | սև |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 6 |
Ենթակատեգորիա | շպինելներ[2] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 mineralienatlas
- ↑ Biagioni C., Pasero M. The systematics of the spinel-type minerals: An overview // Am. Mineral. — Mineralogical Society of America, 2014. — Vol. 99, Iss. 7. — P. 1254–1264. — ISSN 0003-004X; 1945-3027 — doi:10.2138/AM.2014.4816
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 114)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնետիտ» հոդվածին։ |