Մագուրա (բուլղար․՝ Магура), Բուլղարիայի Ռաբիշա գյուղի մոտ գտնվող բրոնզեդարյան նկարազարդումներով քարանձավ[1]։ 1942 թվականից մինչև 1972 թվականի հոկտեմբերի 24-ը մոտակա գյուղի անունով կոչվել է Ռաբիշայի քարանձավ (բուլղար․՝ Рабишка пещера)։ Խորությունը 2500 մետր է, ջերմաստիճանը՝ 12 °C։

Մագուրա
Տեսակքարանձավ, տեսարժան վայր, rock art?, առաջնակենցաղ արվեստի պատկերներով անձավ և էքսկուրսիոն անձավ
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքRabisha?
Մասն էԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ
ԲԾՄ371 մետր
Երկարություն2500 մետր
Խորություն56 մետր
Հայտնաբերման տարի1960
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Քարանձավը հայտնի է եղել և ուսումնասիրվել դեռևս Հին Հռոմի ժամանակ և միջնադարում։ Այժմ քարանձավում գինի է պահվում։ Ամենամեծ՝ Հաղթական դահլիճում (բարձրությունը 30մ, լայնությունը՝ 58 մ, երկարությունը 130 մ) դասական երաժշտության համերգներ են կազմակերպվում։ Զբոսաշրջիկների համար ճեմուղիներ են սարքվել և լուսավորություն է անցկացվել։

1984 թվականին քարանձավը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակ[2]։

Նկարագրություն

խմբագրել

Ընդհանուր երկարությունը մոտավորապես 2,5 կմ է[3]։ Քարանձավը բաղկացած է երկար և խորը միջանցքներից։ Լրիվ պտույտ կատարելու համար պահանջվում է հինգ ժամ։ Մագուրան հայտնի է իր ստալակտիտներով և ստալագմիտներով։ Ամենամեծ ստալակտոնը ունի 20 մ բարձրություն և հիմքում 4 մետր տրամագիծ։ Հետազոտությունների ընթացքում գտնված ամենամեծ ստալագմիտը ունի 11 մետր բարձրություն և հիմքում 6 մետր տրամագիծ։ Դա Բուլղարիայում ամենամեծն է։ Քարանձավում կլոր տարին 12 °C աստիճան է։

Ժայռապատկերներ

խմբագրել

Քարանձավը հայտնի է իր ժայռապատկերներով, որոնց թիվը հասնում է 700-ի։ Դրանք Եվրոպայում նախամարդու արվեստի ամենահին օրինակներից են[1][4]։ Պատկերված են կանայք, որսորդներ, կենդանիներ, բույսեր, արևը և աստղեր[5]։ Բուլղարացի հետազոտողները գտնում են, որ այստեղ պատկերված է Եվրոպայում ամենահին արևային օրացույցը՝ 366 օրով[6][7]։ Ըստ գիտնականների մադիկ այստեղ ապրել են դեռևս վաղ Հին քարե դարում (մեր թվարկությունից 100 000 - 40 000 տարի առաջ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Bulgarian rock art: the Magura Cave paintings». TRACCE Online Rock Art Bulletin. 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «"The Magoura Cave with drawings from the bronze age". UNESCO World Heritage Centre. Retrieved 16 May 2013». Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին. (անգլ.)
  3. Kassabova, Kapka (2008). Bulgaria. New Holland. էջ 115. ISBN 978-1-84537-564-5.
  4. Stoev, Alexey; Maglova, Penka (2014), «Astronomy in the Bulgarian Neolithic», in Ruggles, Clive L. N. (ed.), The Handbook of Archaeoastronomy and Ethnoastronomy, New York: Springer, էջեր 1377–1384, ISBN 978-1-4614-6140-1
  5. Arcà, Andrea (2014 թ․ նոյեմբերի 19). «Bulgarian rock art: the Magura Cave paintings». TRACCE Online Rock Art Bulletin. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «An excerpt of my Magura cave paintings study - The origin of the force». kikowsky_eng. 2011 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Магура сохранить старый солнечному календарю в Европе(չաշխատող հղում) (ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագուրա» հոդվածին։