Մադհուբալա
Մադհուբալա (ուրդու` مدهو بالا, հինդի` मधुबाला, իրական անունը՝ Մումթազ Ջեհան Դեհլավի, փետրվարի 14, 1933[2], Նյու Դելի, Հնդկաստան - փետրվարի 23, 1969[2], Մումբայ, Հնդկաստան), հնդկական կինոյի դերասանուհի։ Իր ժամանակակիցների՝ Նարգիսի և Մինա Կումարիի հետ միասին, Մադհուբալան Բոլիվուդի ամենաազդեցիկ դերասանուհիներից մեկն էր։ Նա նկարահանվել է հնդկական կինոյի դասական ֆիլմերում։ Նրան հաճախ անվանում էին «բոլիվուդյան Մերիլին Մոնրո»։
Ծնվել է | փետրվարի 14, 1933[2] |
---|---|
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Մահացել է | փետրվարի 23, 1969[2] (36 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Կիշոր Կումար |
Կենսագրություն
խմբագրելՄադհուբալան ծնվել է աֆղանական փուշթուների ավանդական ընտանիքում, որտեղ նա 11 երեխաներից հինգերորդն էր։ Հայրն աշխատում էր Փեշավարում գտնվող Imperial Tobacco կազմակերպությունում։ Կորցնելով աշխատանքը, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Դելի, իսկ հետագայում՝ Բոմբեյ։ Մադհուբալայի երեք քույրերը և երկու եղբայրները մահացել են հինգից վեց տարեկանում։ 1944 թվականին «Ֆորտ Ստայկին» շոգենավի պայթյունի հետևանքով այրվել էր նաև նրանց տունը, ընտանիքը փրկվել էր տանը չլինելու պատճառով։
9 տարեկանից Մադհուբալան արդեն նկարահանվում էր կինոյում։ 1942 թվականին նկարահանված «Գարուն» կինոնկարից հետո նա սկսեց հանդես գալ Մադհուբալա բեմական անունով, որը թարգմանաբար նշանակում էր մաքուր մեղր։ 14 տարեկանում նա նկարահանվել է Ռաջ Կապուրի «Neel Kamal» (1947 թ.) կինոնկարում։ Մադհուբալան աշխատել է իր ժամանակի ամենահայտնի դերասանների հետ միասին՝ Աշոկ Կումար, Ռաջ Կապուր, Ռեհման, Շամմի Կապուր, Դիլիպ Կումար, Սունիլ Դատ, Դև Անանդ և այլք։ Նրա ամենահաջողված ֆիլմերից են «Սրտի թագուհին» (1947 թ.), «Հավերժ սեր» (1948 թ.), «Առանձնատունը» (1949 թ.), «Անսիրտը» (1952 թ.), «Միսթր և միսիս 55» (1955 թ.), «Սև ջրեր» (1958 թ.), «Նա, ով կառավարում է մեքենան» (1958 թ.), «Մեծ Մողոլը» (1960 թ.) և այլ կինոնկարներ։ Դերասանուհու վերջին ֆիլմը «Jwala» կինոնկարն էր, որը թողարկվել է նրա մահից հետո՝ 1971 թվականին։
Անձնական կյանքը
խմբագրել1944 թվականին, երբ Մադհուբալան 18 տարեկան էր, նկարահանումների ժամանակ ծանոթացել էր 29-ամյա Դիլիպ Կումարի հետ։ Նրանց հարաբերություններին վերջակետ դրեց Մադհուբալայի հոր դատական հայցը, որով վերջինս պահանջում էր, որպեսզի Դիլիպ Կումարն ամուսնանա իր դստեր հետ։ Սակայն դատաքննությունն ավարտվեց հօգուտ Դիլիպ Կումարի։
1950 թվականին Մադհուբալայի սրտում բժիշկները հայտնաբերեցին բացվածք։ Սակայն որպեսզի նա շարունակեր նկարահանվել և նյութապես կարողանար օգնել ընտանիքին, այդ փաստը գաղտնի պահվեց։ 1960 թվականին Լոնդոնում բժիշկները հրաժարվեցին նրան վիրահատել, քանի որ սիրտն արդեն վատ վիճակում էր։ Բժիշկների կանխատեսումները, թե Մադհուբալան կապրի ընդամենը մեկ տարի, չիրականացան։ Նա ապրեց ևս 9 տարի։
1960 թվականին Մադհուբալան ամուսնացել է երգիչ և դերասան Կիշոր Կումարի հետ, ով այն ժամանակ արդեն ամուսնալուծված էր։ Քանի որ Կիշոր Կումարը հինդուս էր, իսկ Մադհուբալան մուսուլմանուհի, Կիշոր Կումարի հարազատները չէին ցանկանում ընդունել հարսնացուին։ Ցանկանալով մեղմել հարազատների վրդովմունքը, նրանք իրենց ամուսնությունը նշեցին հինդուիստական ծիսակատարությամբ։ Այնուամենայնիվ նրանց տանը տիրում էր լարված մթնոլորտ։
Մադհուբալան մահացել է 1969 թվականի փետրվարի 23-ին, 36 տարեկանում ` սրտի ծանր հիվանդությունից։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1944 | Մումթազ Մահալ | Mumtaz Mahal | - |
1947 | Սրտի թագուհին | Dil-Ki-Rani (Sweet-Heart) | Ռաջ Կումարի Սինգհ |
1947 | Հաղթանակ Չիտորում | Chittor Vijay | - |
1948 | Հավերժ սեր | Amar Prem | - |
1949 | Առանձնատունը | Mahal | Կամինի |
1949 | Բարին ու չարը | Neki Aur Badi | - |
1950 | Մադհուբալա | Madhubala | - |
1951 | Տարանա | Tarana | Տարանա |
1952 | Անսիրտը | Sangdil | Կամալ |
1954 | Ամար | Amar | Անջու |
1955 | Միսթր և միսիս 55 | Mr. & Mrs. '55 | Անիտա Վերմա |
1957 | Հրեայի դուստրը | Yahudi Ki Ladki | - |
1957 | Դիմակը | Ek-Saal | Ուշա Սինհա |
1958 | Նա, ով կառավարում է մեքենան | Chalti Ka Naam Gaadi | Ռենու |
1958 | Հովրահի կամուրջը | Howrah Bridge | Էդնա |
1958 | Սև ջրեր | Kalapani | Աշա |
1959 | Ժողովուրդն արթնանում է | Insan Jaag Utha | Գաուրի |
1959 | Երկու տեր | Do Ustad | Մադհու Շարմա |
1960 | Մեծ Մողոլը | Mughal-E-Azam | Անարկալի |
1961 | Անձնագիր | Passport | Ռիտա Բհագվանդաս |
1961 | Մտերիմը | Boy Friend | Սանգիտա |
1962 | Արտոնյալ տոմս | Half Ticket | Ռաջնիդևի, Աշա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.dawn.com/news/1157403
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bauer P. Encyclopædia Britannica
Աղբյուրներ
խմբագրել- Մադհուբալա (անգլ.) Internet Movie Database կայքում
- मोहिन्दर कुमार. हुस्न की मल्लिका «मधुबाला»: Հնդկական պոետ Մոհինդերա Կումարայի կողմից գրված Մադհուբալայի և իր կարիերայի մասին հոդվածը
- Shialendraumar Lal. भारत की मर्लिन मुनरो 'मधुबाला(չաշխատող հղում) / ««Հնդկական Մերլին Մոնրո» Մադհուբալա»։ «Nayaindia», Նոր Դելի, 2012 թվականի փետրվարի 19-ին
- 'काश मधुबाला को लंबी उम्र मिली होती': Մադհուբալայի քրոջ հարցազրույցը նրա մասին «BBC»: Շաբաթ, 2008 թվականի նոյեմբերի 1-ին։
- 'मधुबाला ने मात्र एक रूपया लेकर फिल्म का अनुबंध किया था' / «Мадхубала заключила контракт на фильм в одну рупию». «Deshbandhu», 29, Oct, 2012, Monday.
- «It’s In Bad Taste»: Outlookindia.com. Magazine, Jul 10, 1996.
- Фильмография Мадхубалы на Կինոորունումում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադհուբալա» հոդվածին։ |