Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազեր (այլ կիրառումներ)

Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից։ Մազի արմատը վերջանում է մազի սոխուկով, որին կպած է մազի ծծակը։

Թարթիչները և հոնքերը օգնում են պաշտպանել աչքերը փոշուց և կեղտից։

Կառուցվածք

խմբագրել

Մազի արտաքին շերտը կազմված է իրար վրա դասավորված կերատին թեփուկներից։ Մազերի տեսանելի մասը կոչվում է ցողուն. Մազերի մասը, որը ընկղմված է մաշկի մեջ և կոչվում է մազերի արմատ (կամ մազերի սոխուկ). սոխուկը պարուրված է մազային պարկիկով՝ ֆոլիկուլ։ Մազերի տեսակը կախված է ֆոլիկուլի ձևից՝ ուղիղ մազերը աճում են կլոր, թեթև գանգուրը՝ օվալ, իսկ շատ գանգուրը՝ երիկամանման ֆոլիկուլից։

Յուրաքանչյուր մազ բաղկացած է երեք շերտերից. Արտաքին շերտի կամ cuticle, պաշտպանական դեր է կատարում և կազմված է թեփուկների նման բարակ բջիջներից, որոնք միմյանց ծածկում են տանիքի կղմինդրի նման։ Երբ cuticle թեփուկները խիտ են, խնամքով իրար ծածկում են, ապա մազերը մետաքսանման են, փափուկ ու փայլուն։ Եթե cuticle բջիջները ֆիզիկապես կամ քիմիական վնասված են, ապա մազերը կորցնում են իրենց փայլը, դյուրաբեկ են և հեշտությամբ խճճվում են։ cuticle-ի տակի շերտը կեղևն է՝ cortical նյութ, որը կազմված է ձգված բջիջներից, որոնք մազերին ուժ և էլաստիկություն են տալիս։ Այն պարունակում է մելանին melanin պիգմենտը, որը և որոշում է մազերի բնական գույնը։ Յուրաքանչյուր մազի կենտրոնում ուղեղային նյութ է medulla, որը բաղկացած է փափուկ keratin բջիջներից և օդային խոռոչներից։ Այս շերտի նշանակությունն անհայտ է, ենթադրվում է, որ նրանով են սնուցում ստանում արտաքին երկու շերտերը՝ կեղև ու cuticle: Սրանով կարելի է բացատրել հիվանդության ժամանակ մազերի կտրուկ փոփոխությունը։

Մազերի բնական փայլը կախված է իրենց ճարպային, այդ թվում հականեխիչ քսուքից, որը օգնում է օտար միկրոօրգանիզմների դեմ պայքարում։ Մաշկում գտնվում են ճարպագեղձեր, որոնք իրենց արտադրանքն են մղում մազերի follicles։

Մազերի խնամքը

Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը։ Լվանալու համար ամենալավը 40–45 °C ջերմաստիճանի ջուրն է։ Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ։ Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով։ Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր։ Մազերը կարելի է կարճացնել՝ սկսած մանկական տարիքից։ Տղաները դեմքի մազերը սափրում են 15–16 տարեկանից։ Մազերի աճման արագությունից կախված՝ սափրում են ամեն օր կամ օրընդմեջ։ Մազերը հարդարելու (կտրելու, ներկելու, գանգրացնելու, վարսահարդարիչով մշակելու), հոնքերը և թարթիչները խնամելու նպատակով ստեղծված են բազմաթիվ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, առողջության կենտրոններ։ Մազահարդարումը և դիմահարդարումը վերածվել են յուրօրինակ արվեստի. ամեն տարի անցկացվում են վարսավիրների և դիմահարդարների զանազան մրցույթներ։

Աղբյուրներ

խմբագրել
  Ընթերցե՛ք «մազ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։