Մազրա (Բաբեկի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մազրա (այլ կիրառումներ)
Մազրա[1] (ադրբ.՝ Məzrə) կամ Ալագյոզմազրա (ադրբ.՝ Alagözməzrə), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում։ Տեղակայված է Քյուլ Թափա գյուղից 4-5 կմ հյուսիս՝ Պղնձասար լեռան փեշին գտնվող մի հարթավայրում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Մազրա | ||
Məzrə | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Բաբեկի շրջան | |
Համայնք | Բաբեկի շրջան | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 825 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԱլագոզ Մազրայի բնակիչների մի մասը 1829 թվականին գաղթել են Սալմաստի Սոմ, Մահլամ, Հաֆթվան գյուղերից և Խոյից։ 100-130 տուն անընդմեջ հայ բնակչություն ունեցող գյուղից հայերը ևս ստիպված գաղթել են 1930-1950-ական թվականներին[2]։
Հուշարձաններ
խմբագրելՏասնամյակների ընթացքում ավերվել են ինչպես գյուղի հին շինությունները, այնպես էլ 12-րդ դարի կառույց Սուրբ Մինաս եկեղեցին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 138 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։