Մաթեմատիկական կատակ, հումորային բովանդակությամբ հատված կամ փոքրիկ տեքստ, որը հիմնվում է մաթեմատիկական տեսակետների կամ մաթեմատիկայի մասին կարծրատիպերի վրա։ Հումորը կարող է ձևավորվել բառախաղի կամ մաթեմատիկական եզրույթի երկրորդ իմաստի հիման վրա։ Այդ կատակները հաճախ անհասկանալի են նրանց համար, ովքեր չունեն մաթեմատիկական գիտելիքների պաշար։ Դասվում է մաթեմատիկական կատակի շարքին[1][2][3]։

Կալիֆոռնիայի Նոր Կույամա քաղաքի ցուցանակի վրա թվերի երգիծական օգտագործումը

Բառախաղային կատակ

խմբագրել

Որոշ կատակներ օգտագործում են մաթեմատիկական եզրույթներ, որոնց երկրորդ իմաստը տեխնիկական չէ։

Հարց։ Ի՞նչն է մանուշակագույն և տեղափոխական։

Պատասխան։ Աբելյան խաղողը։

Կատակներ հաշվարկային համակարգի հիման վրա

խմբագրել
Աշխարհում գոյություն ունի 10 տեսակի մարդ․ նրանք, ովքեր հասկանում են հաշվարկման երկուական համակարգը, և նրանք, ովքեր չեն հասկանում։

Այդ կատակը հիմնված է նրա վրա, որ մաթեմատիկական արտահայտությունը, ինչպես և բնական լեզուների արտահայտությունները, կարող է ունենալ մի քանի նշանակություն։ Ինչպես բառախաղի վրա հիմնված այլ կատակներում, հումորը ստացվում է երկդիմի իմաստի հաշվին, և այս դեպքում 10 արտահայտությունը հաշվարկման երկուական համակարգում հավասար է 2 թվին[4][5]։

- Ինչու՞ են մաթեմատիկոսները միշտ շփոթում Հելոուինը և Սուրբ ծնունդը։
- Որովհետև հոկտեմբերի 31 = դեկտեմբերի 25[6][7]։

Հումորը հիմնված է անգլերեն հոկտեմբեր բառի կրճատման (october, հաշվարկման ութական համակարգում) և դեկտեմբեր (december, տասնորդական հաշվման համակարգերում) և այն համընկնման վրա, որ այդ երկու արտահայտությունները հավասար են (318 = 3 * 8 + 1 = 2 * 10 + 5 = 2510

Կատակներ մաթեմատիկական դատողությունների հիման վրա

խմբագրել

Բազմաթիվ երկիմաստ կատակներ կիրառում են մաթեմատիկական քննադատություններ այնպիսի իրավիճակներում, երբ դրանք ճիշտ չեն։ Նրանցից շատերը հիմնված են հիմնական տրամաբանական կառույցների զուգակցության վրա, ինչպիսին է սիլլոգիզմը։

Նախադրյալ I: Գիտելիքը ուժ է (անգլ.՝ Power
Նախադրյան II: Կառավարությունը (անգլ.՝ Power) քայքայում է։
Եզրակացություն: Այսպիսով, գիտելիքը քայքայում է[8]։

Կատակների մի խումբ էլ կապված է մաթեմատիկական քննադատությունների բացակայության կամ սովորական նշանակությունների ոչ ճիշտ մեկնաբանության հետ։

 

Այսինքն, քանի որ ֆունկցիայի սահմանը х-ի դեպքում ձգտում է դեպի 8 ձախից հավասար է անվերջության (որը նման է շրջված ութին), նույն կերպ ստացվում է, որ х-ը 3-ին ձգտելու դեպքում սահմանն աջից հավասար է շրջված երեքի (որը նման է օմեգային, պայմանականորեն օգտագործվում է ամենափոքր անսահման թվային համարը նշելու համար)[9]։

 

«d»-երը հավասարության առաջին մասում կկրճատվեն, և կմնա կրճատել x փոփոխականը՝ ստանալով 1։ Միայն թե արդյունքը մաթեմատիկորեն ճիշտ չէ, քանի որ «d»-ն ոչ թե հանրահաշվական արտահայտություն է, այլ օպերատոր։

2012 թվականին Սուրբ Վալենտինի օրը չեղյալ է հայտարարվում։

Ապացույց։ 14-02-12 = 0

Կատակը հիմնված է օրացույցի ամսաթվի ներկայացման ձևի ու թվաբանական գործողության՝ հանման վրա։

Մաթեմատիկոսների կարծրատիպեր

խմբագրել

Բազմաթիվ կատակներ հիմնված են մաթեմատիկոսների կարծրատիպերի վրա, որոնք հակված են մտածել բարդ, վերացական եզրույթներով, ինչի արդյունքում նրանք կորցնում են կապը իրական աշխարհի հետ։

Շատերը համեմատում են մաթեմատիկոսներին այլ մասնագիտություն ունեցող մարդկանց, հիմնականում ֆիզիկոսների, ինժեներների հետ։ Կատակը սովորաբար ցույց է տալիս, որ այլ գիտնականները զբաղվում են կարևոր գործունեությամբ, մինչդեռ մաթեմատիկոսները կատարում են ոչ այնքան կարևոր գործեր։ Օրինակ․

Ֆիզիկոսը, կենասաբանը և մաթեմատիկոսը նստած են փողոցային սրճարանում՝ դիտելով, թե ինչպես են մարդիկ գնում-գալիս փողոցի հակառակ կողմում։ Սկզբում նրանք տեսնում են, թե ինչպես է երկու մարդ մտնում տուն։ Անցնում է որոշ ժամանակ։ Այն բանից հետո, երբ նրանք տեսնում են, որ երեք մարդ դուրս է գալիս այնտեղից, ֆիզիկոսն ասում է․ «Հաշվարկները ճիշտ չեն»։ Կենսաաբանն ասում է․ «Նրանք պետք է որ մեկ մարդ ունեցած լինեն»։ Մաթեմատիկոսն ասում է․ «Եթե ևս մեկ մարդ մտնի տուն, ապա այն դատարկ կհամարենք»։

Նկատի ունի մաթեմատիկական հաշվարկը․ այսինքն՝ 2 [մտնող] - 3 [դուրս եկող] = -1 [մնացած]։ Եթե ևս մեկ մարդ մտնի տուն, կստացվի -1 [մնացած] + 1 [մտնող] = 0 [ներսում], այսինքն՝ դատարկ[10]։

Կատակները նաև ծաղրում են մաթեմատիկոսների սովորույթները, ինչպես, օրինակ, «ակնհայտ» բառի ավելորդ օգտագործումը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Matt Parker, math stand-up comedian». Mathscareers.org.uk. 2011 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Dara O'Briain: School of hard sums». Comedy.co.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  3. Schimmrich, Steven (2011 թ․ մայիսի 17). «Dave Gorman – stand-up math comedy». Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  4. Ritchie, Graeme (2002 թ․ հունիսի 1). The Linguistic Analysis of Jokes. ISBN 9780203406953.
  5. Olicity8. «Two Types Of People». Wattpad. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  6. Larman, Craig (2002). Applying Uml and Patterns. ISBN 9780130925695.
  7. Collins, Tim (2006 թ․ օգոստոսի 29). Are You a Geek?. ISBN 9780440336280.
  8. Lawless, Andrew (2005). Plato's Sun. ISBN 9780802038098.
  9. Xu, Chao (2008 թ․ փետրվարի 21). «A mathematical look into the limit joke». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  10. Krawcewicz, Wiesław; Rai, B. (2003 թ․ հունվարի 1). Calculus with Maple Labs : early transcendentals. ISBN 9781842650745.

Գրականություն

խմբագրել
  • Kutzler B. B. Mathematikerwitze & Mathematikwitze. 2006
  • «Занаучный юмор» (М., 2000)
  • Илья Славутский. «И в шутку и всерьез о математике (из записных книжек)». Санкт-Петербург, 1998 г.
  • Дж. Литлвуд «Математическая смесь»
  • Paul Renteln and Alan Dundes (2004 թ․ դեկտեմբերի 8). «Foolproof: A Sampling of Mathematical Folk Humor» (PDF). Notices of the AMS. 52 (1).

Արտաքին հղումներ

խմբագրել