Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր
Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր (անգլ.` Lucasian Professor of Mathematics), պրոֆեսորություն Քեմբրիջի համալսարանում, աշխարհի ամենահեղինակավոր գիտական պաշտոններից մեկը[1][2]։ Այն կրողին անվանում են Լուկասյան պրոֆեսոր (անգլ.` Lucasian Professor)։ Պրոֆեսորության անդամների շարքին են դասվում՝ Իսահակ Նյուտոն, Ժոզեֆ Լարմոր, Չարլզ Բեբիջ, Ջորջ Գաբրիել Ստոքս, Պոլ Դիրակ, Սթիվեն Հոքինգ։
Հիմնադրվել է 1663 թվականին անգլիացի հոգևորական, քաղաքական գործիչ, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ և 1639-1640 թվականներին խորհրդարանի անդամ Հենրի Լուկասի (1610—1663) կողմից։ Հիմնադրումը պաշտոնապես հաստատվել է Չարլզ II արքայի 1664 թվականի հունվարի 18-ի հրամանով։
Ամբիոնի պատմությունը
խմբագրելՀենրի Լուկասը Քեմբրիջի համալսարանին ժառանգեց իր գրադարանը (շուրջ չորս հազար գիրք) և հողատարածքը, որը տարեկան 100 ֆունտ եկամուտ էր բերում, ինչն էլ ուղղվում էր մաթեմատիկայի պրոֆեսորի պաշտոնի ֆինանսավորմանը[3]։ Ներկայիս պաշտոնատարը տեսաբան ֆիզիկոս Մայքլ Գրինն է, ով ներկայումս Քեմբրիջի համալսարանի Քլեր սրահի կրթաթոշակառու է։ Նա նշանակվել է 2009 թվականի հոկտեմբերին[4]՝ հաջորդելով Սթիվեն Հոքինգին, ով 2009 թվականի սեպտեմբերին՝ իր 67-ամյակին, թոշակի անցավ՝ ինչպես որ պահանջվում է համալսարանում[5]։ Հոքինգը ներկայումս ստանձնում է մաթեմատիկայի Էմերիտուս Լուկասյան պրոֆեսորի պաշտոնը։
Լուկասյան պրոֆեսորների ցուցակը
խմբագրել# | Նշանակման տարեթիվ | Դիմանկար | Անուն | Մասնագիտացում | Պաշտոնավարում (տարի) |
---|---|---|---|---|---|
1 | 1663 | Իսահակ Բարոու (1630 – 1677) |
Կլասիկա և մաթեմատիկա | 6 | |
2 | 1669 | Իսահակ Նյուտոն (1642 – 1726) |
Մաթեմատիկա և ֆիզիկա | 33 | |
3 | 1702 | Ուիլյամ Ուիսթոն (1667 – 1752) |
Մաթեմատիկա | 9 | |
4 | 1711 | Նիկոլաս Սաունդերսոն (1682 – 1739) |
Մաթեմատիկա | 28 | |
5 | 1739 | Ջոն Քոլսոն (1680 – 1760) |
Մաթեմատիկա | 21 | |
6 | 1760 | Էդվարդ Վորինգ (1736 – 1798) |
Մաթեմատիկա | 38 | |
7 | 1798 | Իսահակ Միլներ (1750 – 1820) |
Մաթեմատիկա և քիմիա | 22 | |
8 | 1820 | Ռոբերտ Վուդհաուս (1773 – 1827) |
Մաթեմատիկա | 2 | |
9 | 1822 | Թոմաս Թուրթոն (1780 – 1864) |
Մաթեմատիկա | 4 | |
10 | 1826 | Ջորջ Բիդել Էյրի (1801 – 1892) |
Աստղագիտություն | 2 | |
11 | 1828 | Չարլզ Բեբիջ (1791 – 1871) |
Մաթեմատիկա և հաշվողական տեխնիկա | 11 | |
12 | 1839 | Ջոշուա Քինգ (1798 – 1857) |
Մաթեմատիկա | 10 | |
13 | 1849 | Ջորջ Գաբրիել Ստոքս (1819 – 1903) |
Ֆիզիկա, հեղուկների և գազերի մեխանիկա | 54 | |
14 | 1903 | Ջոզեֆ Լարմոր (1857 – 1942) |
Ֆիզիկա | 29 | |
15 | 1932 | Պոլ Դիրակ (1902 – 1984) |
Ֆիզիկա | 37 | |
16 | 1969 | Ջեյմս Լայթհիլ (1924 – 1998) |
Հեղուկների և գազերի մեխանիկա | 10 | |
17 | 1979 | Սթիվեն Հոքինգ (ծնունդ՝ 1942) |
Տեսական ֆիզիկա և տիեզերագիտություն | 30 | |
18 | 2009 | Մայքլ Գրին (ծնունդ՝ 1946) |
Տեսական ֆիզիկա | ներկայումս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Michael Green to become Lucasian Professor of Mathematics". Daily Telegraph. Retrieved 11 December 2012.
- ↑ Knox, K.; Noakes, R. and Hawking, S. (2007). From Newton to Hawking: A History of Cambridge University's Lucasian Professors of Mathematics. Cambridge: Cambridge University Press.
- ↑ "A Brief History of The Lucasian Professorship of Mathematics at Cambridge University."(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ "Hawking gives up academic title", 30 September 2009. Retrieved 1 October 2009 (Հոքինգը թողնում է ակադեմիական կոչումը)
Արտաքին հղումներ
խմբագրել- Kevin Knox and Richard Noakes, From Newton to Hawking։ A History of Cambridge University's Lucasian Professors of Mathematics