Մալե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալե (այլ կիրառումներ)
Մալե (մալդ.՝ މާލެ), Մալդիվների մայրաքաղաքն ու երկրի խոշորագույն քաղաքը։ Բնակչությունը 2014 թվականի դրությամբ եղել է 150,000 մարդ[1]։ Տարածքը 6 քառ. կմ է։
Քաղաք | ||
---|---|---|
Մալե | ||
މާލެ | ||
Երկիր | Մալդիվներ | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Kaafu Atoll? | |
Մակերես | 6 կմ² | |
ԲԾՄ | 2 մետր | |
Բնակչություն | 150 000 մարդ (2014) | |
Խտություն | 17401 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+5 | |
| ||
Անվանում
խմբագրելԱնվանումն առաջացել է महालय (Mahaalay), բառից, որը ծագել է սանսկրիտից։ Թարգմանվում է որպես «մեծ», «հսկա»։ Սովորաբար «Մահաալայ» անվանել են թագավորական պալատը․ այստեղից էլ անվանումն անցել է քաղաքին։
Պատմություն
խմբագրելՆախկինում քաղաքը շրջապատված էր պատով։ Միապետության վերացումից հետո՝ նախագահ Իբրագիմ Նասիրի կառավարման ժամանակ, թագավորական պալատը ավերվել է գեղատեսիլ ամրոցի և ամրոցապատի աշտարակի հետ միասին։
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Մալե և Վիլինգիլե կղզիների վրա։ Այն ավանդաբար եղել է թագավորական կղզի, որտեղ գտնվում էր Մալդիվյան դինսատիաների պալատը։ Վերջին տարիներին կղզին ընդլայնվել է գրունտային տեղատվության հետևանքով։
Կլիմա
խմբագրելՄալեն գտնվում է ենթահասարակածային գոտում, որին բնորոշ է երկու եղանակների առկայություն՝ անձրևների և չոր սեզոններ։ Անձրևոտ սեզոնը տևում է մայիսից դեկտեմբեր, չորը՝ մնացած 4 ամիսներին։ Ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում փոփոխվում է ընդամենը 1-2 °C աստիճանով՝ պահպանվելով 25-30 °C։
Մալեի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 30.0 (86) |
30.4 (86.7) |
31.2 (88.2) |
31.5 (88.7) |
31.0 (87.8) |
30.5 (86.9) |
30.4 (86.7) |
30.2 (86.4) |
30.0 (86) |
30.0 (86) |
30.1 (86.2) |
29.9 (85.8) |
30.4 (86.7) |
Միջին ցածր °C (°F) | 25.4 (77.7) |
25.6 (78.1) |
25.8 (78.4) |
26.4 (79.5) |
26.2 (79.2) |
25.8 (78.4) |
25.6 (78.1) |
25.5 (77.9) |
25.1 (77.2) |
25.2 (77.4) |
25.3 (77.5) |
25.1 (77.2) |
25.6 (78.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 75.2 (2.961) |
49.7 (1.957) |
72.8 (2.866) |
131.6 (5.181) |
215.7 (8.492) |
171.9 (6.768) |
147.2 (5.795) |
187.7 (7.39) |
242.8 (9.559) |
222.0 (8.74) |
201.0 (7.913) |
231.7 (9.122) |
1949,3 (76,744) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 4.6 | 3.5 | 6.1 | 9.1 | 14.3 | 12.9 | 11.9 | 12.8 | 15.8 | 14.6 | 13.3 | 11.8 | 130.7 |
% խոնավություն | 78.0 | 77.0 | 76.9 | 78.1 | 80.8 | 80.7 | 79.1 | 80.5 | 81.0 | 81.7 | 82.2 | 80.9 | 79.7 |
Միջին ամսական արևային ժամ | 248.0 | 259.9 | 279.0 | 246.0 | 223.2 | 201.0 | 226.3 | 210.8 | 201.0 | 235.6 | 225.0 | 220.1 | 2778,2 |
աղբյուր: NOAA[2] |
Բնակչություն
խմբագրելՔաղաքի կենտրոնական մասը տեղակայված է Մալե կղզու վրա, որը չափազանց բնակեցված է․ կառուցված մասն ընդգրկում է համարյա ամբողջ տարածքը։ Բնակչության մոտավորապես մեկ երրորդն ապրում է մայրաքաղաքում։ Բնակչության թվաքանակը 1987 թվականին 20 000 էր, իսկ 2006 թվականին՝ 104 403։
Վարչական բաժանում
խմբագրելԲաղկացած է 6 շրջանից, որոնցից 4-ը տեղակայված են Մալե, 5-րդը՝ Վիլինգիլե, իսկ 6-րդը արհեստական Հուլումալե կղզիների վրա։ Վիլինգիլի կղզում նախկինում գտնվում է բանտ, որն այժմ քաղաքի առողջարանային շրջանն է։
Բացի այդ, քաղաքը ներառում է նաև Մալե միջազգային օդանավակայանը, որը տեղակայված է Հուլհուլե կղզու վրա։
№ | Շրջան | Տարածք, հա |
Բնակչություն, (2006) |
Տեղակայություն |
---|---|---|---|---|
1 | Հենվեիրու | 59,1 | 23 597 | Մալե |
2 | Գալոլհու | 27,6 | 19 414 | Մալե |
3 | Մաչանգոլհի | 32,6 | 19 580 | Մալե |
4 | Մաաֆանու | 75,9 | 29 964 | Մալե |
1-4 | Մալե | 195,2 | 92 555 | Մալե |
5 | Վիլինգիլե | 31,8 | 6 956 | Վիլինգիլե |
6 | Հուլումալե | 200,9 | 2 866 | Արհեստական կղզի |
- | Հուլուլե | 151,9 | 1 316 | Մալե միջազգային օդանավակայան |
- | Գուլհի Ֆալհու | - | - | Մոլորակ նավահանգստային կղզի |
Մալե | 579,8 | 103 693 |
Էկոլոգիա
խմբագրելՄալեում բացակայում են քաղցրահամ լճակները, այդ իսկ պատճառով խմելու ջուր ստանում են ստորերկյա ջրերի աղազրկման միջոցով։ Առհոսող ջրերը առանց մաքրման լցվում են ուղիղ օվկիանոս։ Կոշտ թափոնները տեղափոխվում են հարևան կղզիներ, իսկ այնտեղ դրանցով լցնում են ծովալճակները։ Էլեկտրաէներգիա արտադրվում է դիզելային գեներատորների օգնությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Preliminary Results - Revised, 04 March 2015(չաշխատող հղում)
- ↑ «Male Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.