Եվրամիությանն անդամակցելու Մալթայի հանրաքվե (2003)

2003 թվականի մարտի 8-ին Մալթայում անցկացվեց հանրաքվե Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ[1]։ Քվեարկողների 54%-ը կողմ էր։ 2003 թվականի ապրիլին կայացած ընդհանուր ընտրություններում հաղթեց Ազգայնական կուսակցությունը, որը կողմ էր ԵՄ-ին անդամակցմանը, իսկ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը դեմ էր միանալուն։ 2004 թվականի մայիսի 1-ին Մալթան միացավ ԵՄ-ին։

Մալթայի Եվրամիությանը անդամակցության հանրաքվե
Համաձա՞յն եք, որ Մալթան անդամակցի Եվրամիությանը, որը տեղի կունենա 2004 թվականի մայիսի 1-ին
Ընտրական համակարգՊատասխանի ընտրություն
Արդյունքներ
Քվեներ %
Այո 143 094 53,65%
Ոչ 123 628 46,35%
Այլ %
Վավեր քվեներ 266 722 98,55%
անվավեր կամ չօգտագործված ձայներ 3911 1,45%
Ընդհանուր քվեներ 270 633 100.00%
Գրանցված քվեարկողներ/մասնակցություն 297 881 90,85%

Հանրաքվեն ամենաբարձր մասնակցությունն ունի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեների մեջ (91%) և ամենացածր աջակցությունը 2003 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացրած ինը երկրների մեջ[2][3]։

Նախապատմություն

խմբագրել

Մալթայի Եվրոպական տնտեսական համայնքի (ԵՏՀ) հետ առաջին հարաբերությունները սկսվեցին 1970 թվականի դեկտեմբերին Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ։ Այս պայմանագիրը կոչ էր անում ստեղծել Մաքսային միություն՝ հիմնվելով Մալթայի և դաշինքի միջև ազատ առևտրի վրա[4]։

1990 թվականի հուլիսին Մալթան Եվրոպական համայնքին անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացրել, որին ընդառաջել են Եվրահանձնաժողովի դրական կարծիքի միջոցով[4]։ Այնուամենայնիվ, դիմումը կասեցվել է 1996 թվականին լեյբորիստական նոր կառավարության կողմից։ 1998 թվականի ընտրություններում Ազգայնական կուսակցությունը հաղթելուց հետո՝ նոր կառավարությունը վերաակտիվացրեց Մալթայի անդամության հայտը[5]։ Միանալու բանակցությունները ավարտվեցին Կոպենհագենի գագաթնաժողովում 2002 թվականի դեկտեմբերին, և 2004 թվականին Մալթային առաջարկվեց ԵՄ-ին անդամակցել[6]։

2003 թվականի հունվարին Մալթայի կառավարությունը հայտարարեց, որ անդամակցության համար ոչ պարտադիր հանրաքվե կանցկացվի 2003 թվականի մարտի 8-ին, միևնույն ժամանակ տեղական ընտրությունները։

Քարոզարշավ

խմբագրել

Հանրաքվեի անցկացման նախաշեմին ընտրողները հավասարաչափ բաժանված էին ԵՄ-ին անդամակցելու հարցում[4]։ Ազգայնական կառավարությունը պնդում էր, որ Մալթան կստանա ԵՄ միջոցներ ճանապարհների և տուրիստական արդյունաբերության համար։ Նրանք ասացին, որ Մալթան պետք է ԵՄ-ին, որպեսզի կարողանա հաղթահարել գլոբալիզացիան և մեղադրեցին ընդդիմությանը վախեցնելու մեջ։

Լեյբորիստական ընդդիմությունը վախենում էր, որ ԵՄ-ին անդամակցությանը կհետևի աշխատատեղերի քչացումը և վտանգի տակ կդնի Մալթայի անկախությունը։ Նրանք գերադասում էին, որ Մալթան պետք է գործընկերություն ստեղծի ԵՄ-ի հետ, այլ ոչ թե անդամակցության ձգտի, և կոչ էին անում մալթացի ընտրողներին կա՛մ անվավեր դարձնեն իրենց քվեաթերթիկները, կա՛մ ձեռնպահ մնալ, կա՛մ չքվեարկել։ Ոչ քարոզչական մեկ գովազդային վահանակ ցույցադրվեց, որ վարչապետ Էդվարդ Ֆենեկ Ադամին կրում է Եվրոպայի դրոշից պատրաստված տակդիր[7]։

Մալթայի ամենամեծ արհմիությունը՝ Աշխատավորների ընդհանուր միությունը, դեմ էր անդամակցությանը[8]։

Հանրաքվեի հարց

խմբագրել

Հանրաքվեի ընթացքում քվեարկության դրված հարցը հաստատվել է 2003 թվականի հունվարի 3-ին[8]։ Հարցը հետևյալն է․ «Համաձայն եք, որ Մալթան պետք է դառնա Եվրամիության անդամ, որը տեղի է ունենալու 2004 թվականի մայիսի 1-ին»[3]։

Արդյունքներ

խմբագրել
Ընտրողներ %
Կողմ 143,094 53.6
Դեմ 123,628 46.4
Անվավեր / դատարկ քվեաթերթիկներ 3,911 1,45
Ընդհանուր 270,633 100
Գրանցված ընտրողներ/ մասնակցություն 297,881 90.9
Աղբյուրը ՝ Nohlen & Stöver

Հետևանքներ

խմբագրել

Ազգայնական կուսակցության կողմնակիցները տոնեցին հանրաքվեի արդյունքը, բայց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ալֆրեդ Սանտը չհամաձայնվեց պարտության հետ և ասաց, որ հարցը կկարգավորվի առաջիկա ընդհանուր ընտրություններում[9]։ Նա պնդում էր, որ գրանցված ընտրողների միայն 48%-ն է քվեարկել այո, և այդ պատճառով մեծամասնությունը դեմ է եղել անդամակցությանը `դեմ քվեարկելով, ձեռնպահ մնալով կամ անվավեր դարձնելով իրենց քվեաթերթիկը։ Հանրաքվեից մեկ օր անց վարչապետը ընտրությունները նշանակեց ապրիլի 12-ին[8]։

2003 թվականի ընտրություններում հիմնական խնդիրը ԵՄ-ին անդամակցությունն էր, իսկ ազգայնական կուսակցության հաղթանակը հնարավորություն տվեց Մալթային անդամակցել 2004 թվականի մայիսի 1-ին[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Nohlen, D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p1302 978-3-8329-5609-7
  2. Briguglio, Michael. «Post-Script: The Malta Labour Party after 1998» (PDF). Michael Briguglio. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Stajano, Attilio (2006). «Chapter 3.5 An Overview of the Ten Accession Countries of the 2004 Enlargement». Research, Quality, Competitiveness: European Union Technology Policy for the Information Society (second ed.). New York: Springer Verlag. էջեր 60–85, page 78. ISBN 978-0-387-28741-6.
  4. 4,0 4,1 4,2 «Malta and the EU: History of Malta's EU Membership». EU2017.MT (անգլերեն). Maltese Presidency of the EU 2017. 2016. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  5. «Appendix D - Chronology of EU enlargement» (PDF). Parliament of Australia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 27-ին.
  6. «The outcome of the Copenhagen Summit». Efficacité et Transparence des Acteurs Européens. 2003 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին.
  7. «Malta awaits EU membership verdict». CNN. 2003 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Referendum briefing No 2: The Maltese EU accession referendum». Opposing Europe Research Network. 2003 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին.
  9. «Malta votes 'yes' to EU membership». CNN. 2003 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 13-ին.
  10. «Election Results Move Malta Closer to European Union». The New York Times. 2003 թ․ ապրիլի 14.