Մակաշրջանակ, օժանդակ շրջանագիծ պտղոմեոսյան երկրակենտրոն համակարգում, մոլորակների ետընթաց շարժումը բացատրելու համար։ Ենթադրվում էր, որ մոլորակը պտտվում է մակաշրջանակով, որի կենտրոնը, իր հերթին, պտտվում է մեկ այլ, ուղղորդ շրջանագծով՝ դեֆերենտով (լատ. deferens-կրող), որի կենտրոնում գտնվում է անշարժ Երկիրը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 169