Մակոն
Մակոն (ֆր.՝ Mâcon) , քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելյան մասում՝ Բուրգունդիա-Ֆրանշ Կոնտե երկրամասում, որի կազմի մեջ մտնող Սոն է Լուար դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Ընկած է Փարիզից մոտավորապես 340, Դիժոնից՝ 115, Լիոնից՝ 65 կիլոմետր հեռավորության վրա[4]։ Տրանսպորտային, մասնավորապես՝ երկաթուղային կարևոր հանգույց է։ Զբաղեցնում է 27,04 քառակուսի կիլոմետր տարածք, որի մեծ մասն ընկած է Սոն գետի աջ ափին։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 33.730[5], 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 33 427[6] (այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում դեպարտամենտում՝ զիջելով Շալոն սյուր Սոն քաղաքին)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մակոն | |||||
ֆր.՝ Mâcon[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Սոն-է-Լուար և arrondissement of Mâcon? | ||||
Մակերես | 27,04 կմ² | ||||
ԲԾՄ | 175 մետր, 167 մետր, 347 մետր | ||||
Բնակչություն | ▲34 448 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 71000[3] | ||||
Պաշտոնական կայք | macon.fr(ֆր.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 3-րդ դարում։
9-րդ դարում դարձել է Բուրգունդիայի տիրակալների գերիշխանությունը ճանաչող կոմսության վարչական կենտրոն, կոմսություն, որը գոյատևել է մինչև 1239 թվականը, երբ կոմսուհի Ալիսա դը Մակոնը այն վաճառել է Ֆրանսիայի թագավորին։
1789 թվականից Սոն է Լուար դեպարտամենտի վարչական կենտրոնն է։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի ճարտարապետական դիմագիծն աչքի է ընկնում միջնադարյան շինությունների և արդիական կառույցների զուգադրմամբ։ Հարավային հատվածում վեր է խոյանում բազմաբնակարան շենքերի նորակառույց համալիրը, իսկ պատմական շինությունները քաղաքի կենտրոնում են։
Պատմա-ճարտարապետական կարևոր հուշարձաններից են՝
- Սուրբ Վինսենտ տաճարը, որն այնպես է կառուցված, որ վերևից դիտելիս քրիստոնեական մեծ խաչ է հիշեցնում։
- Լամարտինի թանգարանը
- Թատրոնի և օպերայի շենքը
- Սենտ Վինսենտ կամուրջը
- Սեն Պիեռ եկեղեցին
- Սուրբ Կղեմես հնագիտական հուշարձանը
Ժողովրդագրություն
խմբագրելՊատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8] |
Անվանի մակոնցիներ
խմբագրել- Ժան-Բատիստ Դրուե (1763–1824), ֆրանսիացիւ հեղափոխական, որ մահացել է Մակոնում[9]
- Ալֆոնս դը Լամարտին (1790-1869), գրող և քաղաքական գործիչ[10]
- Անտոնիո Դամիրոն (1794-1875), ֆրանս-վենեսուելական տպագրիչ
- Ալֆրեդ Լակրուա (1863–1948), երկրաբան և հանքագետ[11]
- Ժորժ Դյուբի (1919-1996), ֆրանսիացի պատմաբան
- Անտուան Գրիզման (ծնվ. 1991), ֆուտբոլիստ
- Մարին Լորֆելին (ծնվ. 1993), Միսս Ֆրանսիա-2013 մրցույթի հաղթող, Միսս աշխարհ-2013 մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից (գրավել է 2-րդ տեղը)
Քույր քաղաքներ
խմբագրելՄակոնի քույր քաղաքներն են[12]՝
- Գերմանիա Նոյշտադ ան դեր Վայնշտրասե, 1956 թվականից
- Բելգիա Օվերեյսե, 1960 թվականից
- ԱՄՆ Մակոն, Ջորջիա, 1972 թվականից
- Իտալիա Լեքո, 1973 թվականից
- Իսպանիա Ալկասար դե Սան Խուան, 1980 թվականից
- Հունգարիա Էգեր, 1985 թվականից
- Ֆինլանդիա Պորի, 1990 թվականից
- Պորտուգալիա, Սանտու Տիրսու, 1992 թվականից
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի համայնապատկերը
-
Քաղաքապետարանը
-
Հին Սենտ Վինսենտ տաճարը (Cathédrale le Vieux Saint-Vincent) -
Սուրբ Պետրոս եկեղեցին (Église Saint Pierre) (1859-1865) -
Հյուրանոցը
-
Տուր դը Ֆրանս հեծանվավազքի մասնակիցները Մակոնում. 2006 թ. հուլիս
Կլիմա
խմբագրելՄակոնին բնորոշ է օվկիանոսային, գրեթե մերձարևադարձային խոնավ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb)՝ տաք ամառներով։ Ձմեռները ֆրանսիական չափանիշների համեմատությամբ որոշ չափով սառն են, բայց ավելի մեղմ ու անձրևառատ, քան Մակոնից հյուսիս ընկած ֆրանսիական բնակավայրերում։ Անձրև մեծամասամբ տեղում է գարնանն ու աշնանը։
Մակոն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.8 (64) |
21.0 (69.8) |
24.6 (76.3) |
29.8 (85.6) |
32.8 (91) |
37.4 (99.3) |
39.2 (102.6) |
39.8 (103.6) |
35.2 (95.4) |
28.4 (83.1) |
23.1 (73.6) |
19.3 (66.7) |
39.8 (103.6) |
Միջին բարձր °C (°F) | 5.5 (41.9) |
7.6 (45.7) |
12.3 (54.1) |
15.7 (60.3) |
20.1 (68.2) |
23.9 (75) |
26.6 (79.9) |
26.2 (79.2) |
21.9 (71.4) |
16.5 (61.7) |
9.9 (49.8) |
6.1 (43) |
16.1 (61) |
Միջին ցածր °C (°F) | 0.0 (32) |
0.6 (33.1) |
3.4 (38.1) |
5.9 (42.6) |
10.1 (50.2) |
13.4 (56.1) |
15.5 (59.9) |
14.9 (58.8) |
11.5 (52.7) |
8.3 (46.9) |
3.6 (38.5) |
1.0 (33.8) |
7.4 (45.3) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −21.2 (−6.2) |
−21.4 (−6.5) |
−10.2 (13.6) |
−4.1 (24.6) |
−1.8 (28.8) |
3.7 (38.7) |
5.9 (42.6) |
5.8 (42.4) |
1.0 (33.8) |
−4.8 (23.4) |
−8.7 (16.3) |
−16.2 (2.8) |
−21.4 (−6.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 59.0 (2.323) |
52.5 (2.067) |
48.7 (1.917) |
74.6 (2.937) |
88.1 (3.469) |
75.5 (2.972) |
70.9 (2.791) |
71.7 (2.823) |
79.5 (3.13) |
85.5 (3.366) |
83.8 (3.299) |
69.5 (2.736) |
859.3 (33.831) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 10.3 | 8.8 | 8.9 | 10.1 | 10.9 | 8.9 | 8.2 | 8.2 | 8.1 | 10.4 | 10.5 | 10.7 | 113.9 |
% խոնավություն | 88 | 84 | 77 | 74 | 75 | 73 | 71 | 74 | 80 | 86 | 88 | 89 | 79.9 |
Միջին ամսական արևային ժամ | 61.9 | 91.5 | 154.9 | 182.0 | 212.9 | 245.3 | 267.7 | 242.4 | 185.6 | 116.9 | 70.3 | 50.5 | 1881,9 |
Աղբյուր #1: Météo France[13][14] | |||||||||||||
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[15] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
- ↑ «Кількість населення у 2011 році». INSEE. Արխիվացված է օրիգինալից 12 січня 2016-ին. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
- ↑ Mâcon, www.citypopulation.de
- ↑ Cassini-Ehess|20502|Mâcon
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 8 (11th ed.). 1911. էջ 592. .
- ↑ Saintsbury, George (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). էջեր 102–104.
- ↑ Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 16 (11th ed.). 1911. էջ 54. .
- ↑ «Villes jumelées à Mâcon». macon.fr (ֆրանսերեն). Mâcon. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Données climatiques de la station de Macon» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Climat Bourgogne» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Normes et records 1961-1990: Mâcon - Charnay (71) - altitude 216m» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
Գրականություն
խմբագրել- Pierre Goujon (éd.), Histoire de Mâcon, Toulouse, 2000. It consists of:
- Jean Combier, "De la préhistoire aux Burgondes", pp. 17–44
- Alain Guerreau, "Mâcon, 380–1239 : la cité épiscopale", pp. 45–79
- Isabelle Vernus, "Prospérités et affrontements, 1239–1600", pp. 81–112
- Christine Lamarre, "De l'époque classique aux transformations révolutionnaires. La ville classique des XVIIme et XVIIIme siècles", pp. 113–139
- Jean-François Garmier, "L'Essor et les transformations de la ville (17me – 19me siècles)", pp. 141–154
- Pierre Lévêque, "Au temps de Lamartine", pp. 155–196
- Pierre Goujon, "Mâcon dans la deuxième moitié du 19me siècle : une ville en symbiose avec sa région ", pp. 197–238
- Lucien Delpeuch, "Une ville moyenne face aux défis du 20me siècle : Mâcon de 1914 à 1945", pp. 219–263
- Annie Bleton-Ruget et Nicole Commerçon, "Mâcon, une ville moyenne ordinaire?", pp. 265–300.
- Whitehouse, Henry Remsen (1918). The Life of Lamartine, Volume 1. BiblioBazaar (2009). էջ 13. ISBN 978-1-115-29659-5.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (Ֆրանսերեն)
- Tourist office
- Mâcon library (Ֆրանսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակոն» հոդվածին։ |