Մահմուդ Թեյմուր (արաբ․՝ تيمور، محمود،‎‎,հունիսի 16, 1894(1894-06-16)[1][2], Կահիրե, Եգիպտոս - օգոստոսի 25, 1973(1973-08-25)[1][2], Լոզան, Շվեյցարիա), արաբ գրող։ Արաբերենի ակադեմիայի (Կահիրե) իսկական անդամ։ Եգիպտական ռեալիստական նորավեպի հիմնադիր, Մուհամմադ Թեյմուրի ավագ եղբայրը։

Մահմուդ Թեյմուր
արաբ․՝ محمود تيمور‎‎
Ծնվել էհունիսի 16, 1894(1894-06-16)[1][2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էօգոստոսի 25, 1973(1973-08-25)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայրԼոզան, Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, լրագրող և հեղինակ
Քաղաքացիություն Եգիպտոս
ԱզգականներԱիշա Թայմուր

Կենսագրություն

խմբագրել

Մահմուդ Թեյմուրը ծնվել է բանասեր Ահմեդ Թեյմուրի ընտանիքում։ Սովորել է Բարձրագույն գյուղատնտեսական դպրոցում[3]։

1925 թվականին սկսել է հրապարակել իր ստեղծագործությունները։ Նրա վաղ ստեղծագործությունների վրա ազդել են Իվան Տուրգենևը, Անտոն Չեխովը և Գի դը Մոպասանը[3]։

1920-1930-ական թվականների պատմվածքներում նա ցույց է տվել եգիպտական հասարակության տարբեր շերտերի կյանքը։ 1930-ականների վերջից սկսել է դրսևորվել սիմվոլիզմի ազդեցությունը՝ «Անհայտի կանչը» (1939), «Սալվան քամու պոռթկումներում» (1947)[3]։

Եգիպտական հեղափոխությունից (1952) հետո նրա ստեղծագործություններում սկսել են գերիշխել ռեալիզմի միտումները[3]։

Գրել է «Շամրուխ» (1958) և «Կապույտ լապտերներ» (1960) վեպերը, պատմվածքներ, պիեսներ, գրականության պատմությանը և գրական արաբերենին նվիրված աշխատություններ[3]։

Արձակն առանձնանում է հոգեբանական հատկանիշների նրբությամբ և հումանիստական ուղղվածությամբ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ТЕЙМУ́Р, Махмуд // Краткая литературная энциклопедия
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 168