«Մահվան ձեռք» կամ «Պատժելու թուր» (չին. 少林門, անգլ. անգլ.՝ The Hand of Death), 1976 թ. նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է Ջոն Վուն։

Մահվան ձեռքը
անգլ.՝ Shao Lin men
ԵրկիրՀոնկոնգ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ, մարտաֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ
Թվականհուլիսի 15, 1976, դեկտեմբերի 27, 1976 և դեկտեմբերի 6, 1977
Լեզուհյուսիսային չինարեն
ՌեժիսորՋոն Վու[1][2][3]
ՊրոդյուսերՌեյմոնդ Չոու
Սցենարի հեղինակՋոն Վու
ԴերակատարներՏան Դաոլան[2], Տյան Ցզյուն[2], Ջեքի Չան[3], Սամո Հունգ, Ջոն Վու, Վեյ Յանգ, Յուեն Վա, Քարթեր Վոնգ, Kim Gi-ju? և Յուեն Բյաո
ՕպերատորԼիանգ Յունգ-Չի
ԵրաժշտությունՋոզեֆ Կոո
ՄոնտաժՓիթեր Չանգ և Յուան Դոնգ-չուն
ԿինոընկերությունOrange Sky Golden Harvest
Տևողություն95 րոպե

Սյուժե

խմբագրել

Ցին դինաստիայի օրոք մանջուրները համառորեն հետապնդում էին շաոլիններին և, կաշառելով հավատուրացներին, սպանել են շատ զինվորների և ավերել Շաոլինաի վանքը։ Ողջ մնացած վանականները ցրվեցին երկրով մեկ, որպեսզի կանխեն հետագա արյունահեղությունը և փրկեն Շաոլինիի հպարտ անունը։

Մի հեռավոր ճամբարում Շաոլինյան աշակերտների խումբ է պարապում։ Նրանց լավագույն զինյալին՝ Յուն ֆենին, հանձնարարվել էր վերացնել բռնակալ Շի Շաոֆենին, որը Շաոլինիի նախկին աշակերտն էր, ով դավաճանել էր նրան, և անցել մաջուրների կողմը։ Ճանապարհին, Յուն օգնում էր դարբին Տանյաին։

Յուն Ֆենը ժամանում է Շիի որջ և փորձում է գրավել նրան, սակայն մատնվում է պարտության։Նրա Շաոլինյան հնարքները անօգուտ էին մարտի մեջ։ Երբ Շին ծեծում է Յունին, նա թողնում է իր ութ թիկնապահներին իրենց նիզակներով և վահաններով։

Յուն Ֆենը դարբինի շնորհիվ փախչում է, գնում է գյուղ և հայտնաբերում, որ Շիի մարդիկ ստիպում են սովորական մարդկանց ենթարկվել իրենց։

Ճանապարհին Յուն ծանոթանում է երկու մարդկանց հետ, ներառած հմուտ սուսերակիրի, որը չէր հանում իր թուրը այն բանից հետո, երբ պատահաբար սպանեց անբարոյականի, ում նա սիրում էր։

Թիմը ձևավորում է կոալիցիա հանուն հաղթանակի Շիի և նրա մարդկանց նկատմամբ։

Խումբը ստաղծում է պլան և պատրաստվում՝ բարելավվելով հմտությունները:Յուն ֆենը և մանցած հերոսները ստեղծում են դիվերսիա, որպեսզի հետո հարձակվեն Շիի շտաբների վրա։

Դարանը ընթացավ հաջող։ Գայթակղելով Շիի գլխավոր մարդուն, Տանյը առաջինը անցավ հարձակման։ Ժամանելով դարպասներին, որոնք համարվում են բռնակալների ամրոցը, նա հաղթում է մի քանի պահակախմբերի՝ այդ թվում նաև Շիի երկու էլիտար զինյալներին։ Այդ ժամանակ մանցած հերոսները հասնում են արոտավայր, որտեղ գալիս են չորս հիմնական մրցակից զինյալներ։ Հենց այդ տեղ էլ տեղի է ունենում բախումը։

Ցավոք սրտի Յունի խմբի համար պայքարը տևում էր ավելի երկար, քան մտածված էր, և Շին գուշակել էր պլանները։ Տանյը վերադառնում է թիմ, բայց ստանում է մահացու վնասվածք։ Յուն ֆեյը ընկերների հետ սպանում է Շիի էլիտային, որից հետո Շին և գլխավոր ենթական հետևում են նրանց։

Շատ ավելի հերոսներ զոհվում են ճանապարհին, և ի վերջո Յուն սպանւմ է գլխավոր էլիտար զինյալին՝Շիին։ Ի վերջո նա բախվում է գլխավորի և մնացած մարդկանց հետ։ Յուն ֆեյը հեռացնում է նրանց, ապա կռվում Շիի հետ և հաղթում։

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Կինոընկերություն։ Golden Harvest
  • Պրոդյուսեր։ Ռեյմոնդ Չոու
  • Ռեժիսոր։ Ջոն Բու
  • Սցենարիստ։ Ջոն Բու
  • Ռեժիսերի օգնական։ Կիմ Չոն Յեն
  • Մարտերի բեմադրություն։ Սամմո Հուն
  • Օպերատոր։ Լյան Յունցզի
  • Նկարիչ։ Չին Սամ, Սուն Պաֆույ
  • Կոմպոզիտոր։ Ջոզեֆ Կու (չին.) 顧嘉煇
  • Խմբագիր։ Պիտեր Չեն
  • Հագուստի դիզայներ։ Չյու Սինհեյ

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել