Մաղվալա Գեուրկովա

թարգմանիչ

Մաղվալա Գեուրկովա (Մաղվալա Սահակյան, դեկտեմբերի 5, 1942(1942-12-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2019, Երևան, Հայաստան), թարգմանիչ։

Մաղվալա Գեուրկովա
Ծնվել էդեկտեմբերի 5, 1942(1942-12-05)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2019
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանչուհի
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն

խմբագրել

Մաղվալա Գեուրկովան ծնվել է Թբիլիսիում, 1942 թվականին։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան։ 1968 թվականից բնակվել է Երևանում։ Կատարել է թարգմանություններ վրացերենից հայերեն և հակառակը։ Թարգմանել է հայ և վրացի դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ։ Եղել է Վրաստանի գրողների միության պատվավոր անդամ, 1997 թվականից՝ Հայաստանի գրողների միության անդամ[1]։ Եղել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության «Իվերիա» համայնքի վրացերեն լեզվի ուսումնասիրման կենտրոնի ղեկավարը և «Իվերիա» թերթի խմբագիրը, միաժամանակ՝ Հայաստանում վրացերենից նոտարական թարգմանության արտոնագրված թարգմանչուհի[2]։

Հեղինակել է շուրջ 30 թարգմանական գիրք։ Հրատարակվել են նրա Ճաբուա Ամիրեջիբի «Դաթա Թութաշխինա» (1990), Քեյ Քաուսի «Ղաբուս Նամե» (1999), «Ժամանակակից հայ գրողներ» (2005), «Սիրապարտներ» (վրացի արդի արձակ, 2010), Լևոն Անանյանի «Վայրի կակաչ» (2011) և այլ երկեր։

Մահացել է Երևանում, 2019 թվականին[3][4]։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լևոն Անանյան, Վայրի կակաչ, Երևան, 2011։
  • Սիրապարտներ (վրաց արդի արձակ), Երևան, 2010։
  • Ժամանակակից հայ գրողներ, Երևան, 2005։
  • Քեյ Քաուսի, Ղաբուս Նամե, Երևան, 1999։
  • Ճաբուա Ամիրեջիբի, Դաթա Թութաշխինա, Երևան, 1990։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • ՀԳՄ Հովհաննես Խան-Մասեհյանի անվան մրցանակ՝ Քեյ Քաուսի «Ղաբուս նամե» գրքի համար
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
  • Ազգամիջյան հարաբերությունների խորացման և զարգացման համար տարած աշխատանքների համար ԱՄՆ-ի կողմից մեծ և փոքր ոսկե մեդալներ, 2000
  • ՀԳՄ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ՝ հայ ժամանակակից գրականությունը վրացերեն և վրաց գրականությունը հայերեն թարգմանելու համար, 2004
  • ՎԳՄ Մաչաբելու անվան մրցանակ՝ «Վայրի կակաչ», «Վրաց պոեզիայի անթոլոգիա», «Վրաց ժամանակակից պոեզիա» գրքերի համար, 2009
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2017

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մաղվալա Գեուրկովա (Սահակյան)
  2. «Ի նպաստ հայ-վրացական բարեկամության | Գրական Թերթ». Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  3. 77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովան
  4. «Zarkfoundation - Մաղվալա Գեուրկովա». zarkfoundation.com.